https://arm.sputniknews.ru/20260623/qaghaqakanutjan-mej-ankvoch-hjurer-chkan-aram-sargsjany-ynddimutjan-hamakhmbman-masin-103729893.html
Քաղաքականության մեջ անկոչ հյուրեր չկան. Արամ Սարգսյանը` ընդդիմության համախմբման մասին
Քաղաքականության մեջ անկոչ հյուրեր չկան. Արամ Սարգսյանը` ընդդիմության համախմբման մասին
Sputnik Արմենիա
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ` այսօր առաջնահերթը ՍԴ դիմած քաղաքական ուժերի համար ժողովրդի աջակցությամբ դրված նպատակին հասնելն է։ Իսկ դրա համար պետք է... 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T08:55+0400
2026-06-23T08:55+0400
2026-06-23T08:55+0400
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
ընդդիմություն
հայ ազգային կոնգրես (հակ)
արամ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98643639_0:0:1500:844_1920x0_80_0_0_b226f734b9d469f36bf55d5dcf10e098.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քաղաքականության մեջ անկոչ հյուրեր չեն լինում։ Պետք է լինի նախաձեռնող, որի շուրջ կհամախմբվեն գոնե 5-7 այլ քաղաքական ուժեր. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով ընդդիմությանն հնարավոր համախմբմանն ուղղված քաղաքական ուժերի առանձին նախաձեռնությունները։Նշենք` Հայ ազգային կոնգրեսը հունիսի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ` ընդդիմադիր ուժերին կոչ անելով ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ, Սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի փոփոխության արգելում, համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի մշակում։ Մինչ այդ ընդդիմության համախմբման, միասնական գործողությունների առանձին կոչերով հանդես են եկել նաև այլ ընդդիմադիր ուժեր։ Բայց միավորված քայլեր առ այսօր դեռ չեն արվել։ Անգամ ՍԴ–ում ընտրության արդյունքների բողոքարկման դիմումները ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը ներկայացրեց միայն իր ուժի անունից։ՀԴԿ նախագահը նշում է, որ ընդդիմության ցանկացած մեծ ու փոքր քայլերի հետ իրենց քաղաքական ուժը համաձայն է ու պատրաստ է միանալ։ Նույնիսկ հիշեցնում է, որ ընտրություններից առաջ իրենք ընդդիմության միավորման իրենց տարբերակն են առաջարկել` 3- կետանոց հուշագրի ձևով։ Բայց ընդդիմադիր որևէ ուժ դրան ևս չէր միացել։Անդրադառնալով կիսանախագահական կառավարման մոդելին անցնելու ՀԱԿ–ի առաջարկին` Արամ Սարգսյանը չի հերքում կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտությունը, բայց նախ հիշեցնում է իշխանության փոփոխության առաջնահերթության մասին։«Իհարկե, երբ հարցը կհասնի դրան, որ պետք է ձևավորվել նոր համակարգ, այո՛։ Բայց մենք դեռ չենք հրաժարվել այս համակարգից, այս իշխանությունից։ Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչ քայլերով կարելի է դա անել։ Նույնիսկ կարող եմ ասել, որ անհամեմատ ավելի լավ է, եթե վերահսկելի իշխանություն լինի, այսինքն՝ իշխանությունների թևերի տարանջատումը այնպիսին լինի, որ որևէ մեկը չկարողանա իշխել մյուսի վրա։ Բայց հիմա մենք տեսնում ենք լրիվ ուրիշ իրողություն»,– նշում է քաղաքական գործիչը։ՀԴԿ նախագահի համոզմամբ` այսօր առաջնահերթը ՍԴ դիմած քաղաքական ուժերի համար ժողովրդի աջակցությամբ դրված նպատակին հասնելն է։ Իսկ դրա համար պետք է վերագտնել հանրության աջակցությունը, որը հետընտրական փուլում, նրա գնահատմամբ, մեծապես «մսխվել» է։«Շատ տարօրինակ իրավիճակ է և շատ բարդ։ Դրա համար անհրաժեշտ է խորհուրդ ստեղծել, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ նստեն և կարողանան իրար հետ խոսել և գաղափարական հենք ձևավորել։ Մարդիկ կան, որ ընդհանրապես քաղաքականության մեջ չեն եղել, բայց հիմա համարում են իրենց ամենագիտակները, և արդյունքներ մենք տեսնում ենք։ Մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ համակարգ էին իրենք ստեղծել և այդ համակարգի դեմ ոնց էր պետք պայքարել, էդ էլ չեն կարողանում անել։ Հիմա այդ նույն մարդիկ հանկարծ ուզում են մասնակցել ընտրություններին ու խոսում են արդարության մասին»,– նկատում է Սարգսյանը` ակնարկելով 1995թ–ին ստեղծված ընտրակեղծիքների համակարգի մասին։Մանդատներից հրաժարվե՞լ, թե՞ ոչ. նախկին նախարարը՝ հետընտրական իրավիճակի մասինՀիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98643639_125:0:1458:1000_1920x0_80_0_0_35d336e1aecf3969384ebae6d90b1f17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ընդդիմություն, հայ ազգային կոնգրես (հակ), արամ սարգսյան
ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ընդդիմություն, հայ ազգային կոնգրես (հակ), արամ սարգսյան
Քաղաքականության մեջ անկոչ հյուրեր չկան. Արամ Սարգսյանը` ընդդիմության համախմբման մասին
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի համոզմամբ` այսօր առաջնահերթը ՍԴ դիմած քաղաքական ուժերի համար ժողովրդի աջակցությամբ դրված նպատակին հասնելն է։ Իսկ դրա համար պետք է վերագտնել հանրության աջակցությունը, որը հետընտրական փուլում, նրա գնահատմամբ, մեծապես «մսխվել» է։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քաղաքականության մեջ անկոչ հյուրեր չեն լինում։ Պետք է լինի նախաձեռնող, որի շուրջ կհամախմբվեն գոնե 5-7 այլ քաղաքական ուժեր.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով ընդդիմությանն հնարավոր համախմբմանն ուղղված քաղաքական ուժերի առանձին նախաձեռնությունները։
Նշենք` Հայ ազգային կոնգրեսը հունիսի 21-ին հանդես է եկել
հայտարարությամբ` ընդդիմադիր ուժերին կոչ անելով ձևավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին և կազմակերպել համատեղ գործունեություն, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով ժողովրդական բողոքի համատեղ զանգվածային միջոցառումներ, Սահմանադրության ընդունման կամ փոփոխման կարգը որոշող Սահմանադրության 202 հոդվածի փոփոխության արգելում, համազգային կոնսենսուսով 1990 թվականին ընդունված կիսանախագահական մոդելի մշակում։
Մինչ այդ ընդդիմության համախմբման, միասնական գործողությունների առանձին
կոչերով հանդես են եկել նաև այլ ընդդիմադիր ուժեր։ Բայց միավորված քայլեր առ այսօր դեռ չեն արվել։ Անգամ ՍԴ–ում ընտրության արդյունքների բողոքարկման դիմումները ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը ներկայացրեց միայն իր ուժի անունից։
«Անհնար է պատկերացնել, որ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը մեկ տեղ կհավաքվեն։ Պետք է գաղափարական հենք լինի, որի շուրջ 5-7 քաղաքական ուժ կհավաքվեն։ Այդ դեպքում հասարակության ավելի լայն շրջանակ կմիավորվի այդ դաշինքի շուրջ։ Բայց, եթե ընդդիմությունը հայտարարում է` «եկե՛ք գնանք հանրահավաքի» ու ոչ մի քայլ չի անում, դա շատ վատ է։ Ժողովուրդը դրա համար էլ այսպես հուսախաբ է եղել»,– կարծում է Արամ Սարգսյանը։
ՀԴԿ նախագահը նշում է, որ ընդդիմության ցանկացած մեծ ու փոքր քայլերի հետ իրենց քաղաքական ուժը համաձայն է ու պատրաստ է միանալ։ Նույնիսկ հիշեցնում է, որ ընտրություններից առաջ իրենք ընդդիմության միավորման իրենց տարբերակն են առաջարկել` 3- կետանոց հուշագրի ձևով։ Բայց ընդդիմադիր որևէ ուժ դրան ևս չէր միացել։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման մոդելին անցնելու ՀԱԿ–ի առաջարկին` Արամ Սարգսյանը չի հերքում կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտությունը, բայց նախ հիշեցնում է իշխանության փոփոխության առաջնահերթության մասին։
«Իհարկե, երբ հարցը կհասնի դրան, որ պետք է ձևավորվել նոր համակարգ, այո՛։ Բայց մենք դեռ չենք հրաժարվել այս համակարգից, այս իշխանությունից։ Մենք հիմա պետք է մտածենք, թե ինչ քայլերով կարելի է դա անել։ Նույնիսկ կարող եմ ասել, որ անհամեմատ ավելի լավ է, եթե վերահսկելի իշխանություն լինի, այսինքն՝ իշխանությունների թևերի տարանջատումը այնպիսին լինի, որ որևէ մեկը չկարողանա իշխել մյուսի վրա։ Բայց հիմա մենք տեսնում ենք լրիվ ուրիշ իրողություն»,– նշում է քաղաքական գործիչը։
ՀԴԿ նախագահի համոզմամբ` այսօր առաջնահերթը ՍԴ դիմած քաղաքական ուժերի համար ժողովրդի աջակցությամբ դրված նպատակին հասնելն է։ Իսկ դրա համար պետք է վերագտնել հանրության աջակցությունը, որը հետընտրական փուլում, նրա գնահատմամբ, մեծապես «մսխվել» է։
«Շատ տարօրինակ իրավիճակ է և շատ բարդ։ Դրա համար անհրաժեշտ է խորհուրդ ստեղծել, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ նստեն և կարողանան իրար հետ խոսել և գաղափարական հենք ձևավորել։ Մարդիկ կան, որ ընդհանրապես քաղաքականության մեջ չեն եղել, բայց հիմա համարում են իրենց ամենագիտակները, և արդյունքներ մենք տեսնում ենք։ Մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ համակարգ էին իրենք ստեղծել և այդ համակարգի դեմ ոնց էր պետք պայքարել, էդ էլ չեն կարողանում անել։ Հիմա այդ նույն մարդիկ հանկարծ ուզում են մասնակցել ընտրություններին ու խոսում են արդարության մասին»,– նկատում է Սարգսյանը` ակնարկելով 1995թ–ին ստեղծված ընտրակեղծիքների համակարգի մասին։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։