00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կարկուտը Տավուշի գյուղերում հողին է հավասարեցրել բերքը, ցանց սարքել տանիքները. տեսանյութ

Բաժանորդագրվել
Վերջին շրջանում հանրապետության տարբեր բնակավայրերի համար պատուհաս դարձած ուժգին կարկուտն այս անգամ էլ Տավուշի մարզին է վրա հասել՝ մեծ վնաս հասցնելով բազմաթիվ գյուղացիների։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը շրջել է կարկուտից տուժած գյուղերում։ Մանրամասները` հոդվածում։
Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, հիմա էլ՝ Տավուշ․ այս տարի անսովոր մեծ չափերի և ինտենսիվության կարկուտը, թվում է, հերթով անցնում է Հայաստանի մարզերով՝ իրենից հետո թողնելով ոչնչացված այգիներ, միլիոնների հասնող գույքային վնաս։ Հունիսի 20-ին՝ 19։30-ին մոտ սկսված ու շուրջ 20 րոպե տևած կարկուտից հիմնականում տուժել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերը՝ Ոսկեպարը, Ոսկեվանը, Բաղանիսը, Կոթին, մասամբ նաև Ջուջևանը։ Բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է, հարյուրավոր գյուղացիներ նաև գույքային մեծ վնասներ են կրել։
© SputnikԿարկուտից վնասված տանիք Ոսկեվան գյուղում
Последствия града в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Կարկուտից վնասված տանիք Ոսկեվան գյուղում

Ոսկեպար

Ոսկեպարում կարկուտը ծեծած տեղն է ծեծել բառի բուն իմաստով։ Գյուղացիներն ասում են՝ առաջին օրը եկավ, բերքը ջարդեց, երկրորդ օրն էլ մնացածը սրբեց ու տարավ։ Վարչական ղեկավարի աշխատակազմում շարունակում են գույքագրել վնասը, իսկ գյուղապետարանի շենքի մոտ հավաքված բնակիչներն անելիքներն են ծանրութեթև անում։
«Սրանք ես եմ էտել, լավ գիտեմ, թե ինչ լավ խաղող էր բռնել, մի հատ էլ ա չկա»,- բարեկամուհու խաղողի թարմաները ցույց տալով՝ պատմում է Իշխան Գևորգյանն ու ավելացնում՝ արքայանարինջն ու հոնն էլ չկան։ Թե հոնի ինչ առատ բերք էր լինելու, կարելի է դատել ծառի տակ թափված խակ հատիկների քանակից։
© SputnikԻշխան Գևորգյան
Житель села Воскепар Ишхан Геворкян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Իշխան Գևորգյան
«Ո՛չ պոմիդոր, ո՛չ վարունգ, ո՛չ էլ լոբի։ Ախր սածիլ էլ չունենք, որ նորից տնկենք»,- ասում է Իշխան պապը` հավելելով, որ նույնիսկ անասնակեր խոտն է փչացել, հնձել չեն կարողանալու։
Հարևանուհին՝ Լյուդա Մանուչարյանն էլ ցավով իր այգին է ցույց տալիս․ տարին խոստանում էր բերքառատ լինել, արի ու տես՝ սուղ է լինելու։
© Sputnik Լյուդա Մանուչարյան
Жительница села Воскепар Люда Манучарян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Լյուդա Մանուչարյան
«Ես իմ բախչից ամեն ինչ փակում էի ձմեռվա համար, հիմա էլ եսիմ, գումարը կհերիքի՞, որ առնենք»,- ասում է տիկին Լյուդան։
5-ամյա զույգ թոռնիկները տատի հետևից տխուր շրջում են այգում՝ ամեն քայլը զգույշ դնելով, որ հանկարծ կարկուտից հրաշքով անվնաս մնացած սածիլները չտրորեն։

Ոսկեվան

Նմանատիպ պատկեր է նաև Բաղանիսում, ինչպես նաև շուրջ 1200 բնակիչ ունեցող Ոսկեվան գյուղում, որտեղ կորցրած բերք ու բարիքին նաև գույքային վնասներն են ավելացել։ Տներից մեկի մոտ կայանված «Օպելին» անգամ ծածկոցը չի փրկել, ապակիները ջարդուփշուր եղած են, թիթեղը կարկտանախշ է դարձել։ Ընտանիքը թեպետ մյուս համագյուղացիների պես բերք ու բարիք էլ է կորցրել, բայց այս վնասն այնքան մեծ է, որ մնացածն աչքներին չի գալիս։
© Sputnik«Օպել» մակնիշի ավտոմեքենան կարկուտից հետո
Последствия града в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
«Օպել» մակնիշի ավտոմեքենան կարկուտից հետո
Գյուղում բազմաթիվ տների տանիքներ են վնասվել. մարդիկ ձեռքի տակ եղածով կարկատում են կարկուտի առաջացրած անցքերը՝ պաշպանվելու հաճախակի դարձած անձրևներից, մինչև տեսնեն՝ պետությունն ինչպես է օգնելու։ Վարչական ղեկավարի աշխատակազմում արդեն շուրջ 120 դիմումներ լրացվել են, բայց գործընթացը շարունակվում է։
© SputnikԲնակիչը փորձում է փակել տանիքի վրա կարկուտի բացած անցքերը
Последствия града в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բնակիչը փորձում է փակել տանիքի վրա կարկուտի բացած անցքերը

Ջուջևան

Ջուջևան գյուղում վնասը համեմատաբար քիչ է։ Գյուղի վարչական ղեկավար Համբարձում Պետրոսյանն ասում է՝ 2011-ին իրենց գյուղում տեղացած ուժգին կարկուտից հետո տանիքների գրեթե 70 տոկոսը փոխարինել էին, ու դրա շնորհիվ էլ այս անգամ գույքային վնասն այդքան մեծ չէ։

Կոթի

Համայնքում ամենատուժածը, թերևս, մարզի ամենամեծ գյուղերից մեկն է՝ Կոթին, որն Ադրբեջանի հետ շուրջ 38 կմ սահման ունի։ Տնտեսությունները շատ են, համապատասխանաբար տուժածներն էլ են շատ։
© SputnikԿոթի
Панорама села Коти в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Կոթի
Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանն ասում է՝ գյուղի տանիքները 60-70 տոկոսով ոչ պիտանի են դարձել, մարդիկ փորձում են ինքնակպչուն ժապավեններով կամ պոլիէթիլենով փակել կարկուտի թողած անցքերը։ Վնասվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, արևային վահանակներ, դպրոցի արևային ջրատաքացուցիչը, ապակիներն են կոտրվել։
«Դաշտեր ունենք, որ մի 50 տոկոսով վնասված են, ցանքսի մեծ մասում տեխնիկա չի աշխատելու, բան չի մնացել»,- ասում է վարչական ղեկավարը։
© SputnikԿոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյան
Андраник Ахвердян, административный руководитель села Коти - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյան
Ասում են՝ նման կարկուտ երբևէ չէին տեսել, այնքան անսովոր խոշոր է եղել, որ շուրջ 45 րոպե դեռ հալված չէր, պահել են սառցախցիկում՝ բոլոր չհավատացողներին ցույց տալու համար։
© SputnikՏավուշում տեղացած կարկուտը
Размер града, выпавшего в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Տավուշում տեղացած կարկուտը
Գյուղը հակակարկտային կայան էլ ունի, կարծում են՝ մի քիչ մեղմել է իրավիճակը, այլապես վնասն ավելի մեծ կարող էր լինել։
«Որտեղ տեղադրված է հակակարտային կայանը, էդ թաղամասերից դիմումները համեմատաբար քիչ են լինում կամ մասշտաբները փոքր են»,- ասում է Հախվերդյանը։
Նրա խոսքով՝ նաև բազմաթիվ տներ կան, որոնց բնակիչներն այս պահին երկրում չեն, արտագնա աշխատանքի են, հետևաբար նրանց շարքում էլ կարող են տուժածներ լինել, բայց այդ մասին կիմանան, երբ վերադառնան, բացեն տան դռներն ու տեսնեն վնասը։
Կոթին արդեն մի քանի տարի է՝ լոբու մշակությամբ է զբաղվում ոչ միայն սեփական օգտագործման համար, այլև վաճառքի։ Այս կարկուտից հետո, սակայն, օգուտ ստանալու հույսը կորցրել են։
© SputnikՏիկին Նունեի մշակած լոբու թփերը
Поврежденное градом поле фасоли в Тавуше - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Տիկին Նունեի մշակած լոբու թփերը
Տիկին Նունեն ցույց է տալիս խնամքով մշակած լոբու թփերը։ Սկսել էր ծաղկել, ու հիմա ծաղիկները վրան՝ կոտրված են, ոլոռների թփերը՝ գետնով տված․․․ ու այսպես շարունակ։
Ասում են՝ տարեկան 700-800 կգ հոն էին կարողանում վաճառել, թե կարկուտի ծեծած ծառերից ինչ բերք է ստացվելու, անհայտ է։
Գյուղերում վնասի արձանագրումը շարունակվում է, հանձնաժողով է ստեղծվել գնահատման համար։ Կարկուտից ապահովագրություն շատ քչերն ունեն, ուստի միակ հույսն այն է, որ պետությունն օգնության ձեռք կմեկնի, այլապես տարին ոչ թե դժվար, այլ շատ ծանր է լինելու գյուղացու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի 2026 թվականի կարկտահարության դեպքերը, դրանց անոմալ լինելու հիմնավորվածությունը, պատճառված վնասների քանակական և ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև հակակարկտային կայանների գործադրման և դրա ազդեցության հարցը։
Լրահոս
0