00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչո՞ւ են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը և մեքենաները. ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումը

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
ՔԿ–ն հայտնում է, որ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնք միացվել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և նրա կինն իրենց պատկանող գույքը չեն կարող տնօրինել, քանի որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից այս տարվա հունվարի 5–ին տրված կատարողական թերթով այդ գույքի վրա արգելանք է դրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պարզաբանելով, թե ինչու են իրավապահներն այսօր խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու ավտոմեքենաները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները ժամը 8։30–ին մտել են Իշխան Սաղաթելյանի տուն, զարդեր ու կանխիկ գումար առգրավել։
ՔԿ–ից նշում են, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նման որոշման համար հիմք է հանդիսացել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդումը:
Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 146 843 դրամի չափով պետք է արգելանք դրվի Սաղաթելյանին և Լ.Խ.–ին (Լիանա Խաչատրյան. խմբ) սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
Ըստ ՔԿ–ի` 2026 թ. փետրվարի 2–ին Սաղաթելյանը հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր։ Ապրիլի 28–ին Սաղաթելյանը ներկայացրել է հայտարարագիր, որում նշել է պարտադիր առգրավման ենթակա գույք:
«Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:
Բացի այդ, ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0