00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում անցկացվել է «Արծիվ գործընկեր» զորավարժությունների գործնական փուլը

Բաժանորդագրվել
Սուրեն Պապիկյանը Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ԱՄՆ–ի, Ֆրանսիայի ու Հունաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ հետևել է զորավարժությունների գործնական փուլին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանում այսօր անցկացվել է Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Հունաստանի զինվորականների մասնակցությամբ ««Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունների գործնական փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Անցկացված վարժանքները, ըստ գերատեսչության, ուղղված են միջազգային խաղաղապահ առաքելություններում զինծառայողների մասնակցության նախապատրաստմանը։
««Արծիվ գործընկեր-2026» զորավարժության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային խաղաղապահ առաքելությունների ընթացքում պահանջվող մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, ստորաբաժանումների փոխգործունակության բարձրացմանը և տարբեր իրավիճակներում արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
«Զառ» ուսումնական կենտրոնում զորավարժությունների գործնական փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ և ԱՄՆ–ի, Ֆրանսիայի ու Հունաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ։
Հիշեցնենք` հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2026» («Eagle Partner») զորավարժությունը, որին մասնակցում են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս զորավարժությունների անցկացումը` նշելով, որ ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։
Լրահոս
0