00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանի հետ կապված իրավիճակը ՌԴ–ի մասնակցությամբ միավորումներին հարվածելու փորձ է. Ուշակով

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի օգնականն ընդգծել է, որ հրամցվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է վերանայվել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մոսկվան Երևանի հետ կապված իրավիճակում ՌԴ–ի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր է տեսնում։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր երկրի անմիջական մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու համառ փորձեր ենք մենք տեսնում։ Միևնույն ժամանակ, տարածվում են պատրանքային պատկերացումներ այն մասին, որ դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը հնարավոր է վերանայել», – ասել է Ուշակովը։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրոպական Միությանն ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի կա՛մ ԵՄ-ի անդամակցության, կա՛մ ԵԱՏՄ-ին հետագա մասնակցության հարցում՝ հնարավոր համարելով «կիրթ ապահարզանի» հնարավորությունը: Նրա խոսքով՝ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնել։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի արդյունքներով Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14 %-ի կորստի:
Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը։
Լրահոս
0