00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պատերազմ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը. Աշոտյանի հոդվածը` ՔԿՀ–ից

© SputnikՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2026
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահի գնահատմամբ` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Միայն քաղաքական գործիքակազմով, այն է՝ խորհրդարանական ընտրություններով, 2020–ից առկա ճգնաժամը չէր հանգուցալուծվելու: Այդ մասին իր հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ–ից` այն վերնագրելով «Պատերազմ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը» և վերլուծելով ընտրությունների արդյունքները։
«44–օրյա պատերազմից հետո մեր ժողովուրդը գտնվում է շարունակվող, հյուծող, բզկտող՝ ոչ թե քաղաքական, այլ արժեհամակարգային ճգնաժամի մեջ: Անցած ընտրություններին մենք՝ որպես հասարակություն, ընտրում էինք ոչ միայն ապագայի ուղիների, այլև անցյալի գնահատականների միջև: Մեր քվեարկությամբ մենք պատասխանում էինք ոչ միայն՝ «որտե՞ղ գնանք», այլև՝ «որտեղի՞ց ենք գալիս» հարցին»,– գրել է Աշոտյանը:
Ըստ նրա` ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել նրա պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
«Պետք է քաջություն ունենալ խոստովանելու, որ բոլոր խայտառակ ճնշումներով, կեղծիքներով, միջամտություններով և նախընտրակաշառքներով հանդերձ՝ Փաշինյանին հաջողվել է ձևավորել իր քայքայիչ, ռևիզիոնիստական «նոր բարոյականության» երկրպագուների բազմություն: Այո՛, նա դեռ չունի այդ օրակարգի շուրջ մեծամասնություն, բայց միացյալ ընդդիմությունն էլ պիտի արձանագրի, որ «դասական հայրենասիրության» շուրջ այլևս չկա մեծամասնություն»,– նշել է նա:
Աշոտյանի դիտարկումներով` նախընտրական արշավի ընթացքում, պատկերավոր ասած, առաջին խաղատախտակը «ստամոքսի» մասին էր՝ թոշակներից մինչև նոր աշխատատեղեր, բայց առնվազն 2–րդ խաղատախտակը «սրտի» մասին էր՝ «Արարատից՝ Արագած»:
«Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը, շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը: Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում»,– եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։
Լրահոս
0