https://arm.sputniknews.ru/20260622/irann-u-amnn-verjnakan-pajmanagri-patrastman-mekhanizm-en-steghtsel-hajtararutjun-103707325.html
Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն
Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն
Sputnik Արմենիա
Բանակցությունների մասնակիցները կապի հատուկ գիծ են ստեղծել միջադեպերն ու թյուրըմբռնումները կանխելու համար։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T10:14+0400
2026-06-22T10:14+0400
2026-06-22T10:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103700771_0:93:1500:937_1920x0_80_0_0_56fd169e4da1f8b32096cf099c437604.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և հետագա տեխնիկական բանակցությունների մեխանիզմ են ստեղծել։ Այս մասին ասված է Կատարի և Պակիստանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկվա բանակցություններից հետո։Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։Բացի այդ, բանակցությունների մասնակիցները միջադեպերն ու թյուրիմացությունները կանխելու համար կապի հատուկ գիծ են ստեղծել, որի խնդիրներից մեկը կլինի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելը։Կողմերը նաև պայմանավորվել են Լիբանանի հետ համատեղ ձևավորել ապակոնֆլիկտացման կենտրոն, որը հետևելու է երկրի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը։Տեխնիկական խորհրդակցությունները Բյուրգենշտոկում կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Միջնորդները հայտարարել են, որ կշարունակեն աջակցել բանակցություններին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու համար։Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ բանակցությունների արդյունքում չեղարկվել են իրանական մի շարք ակտիվների, ինչպես նաև նավթի արտահանման սահմանափակումները։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103700771_87:0:1420:1000_1920x0_80_0_0_50824632e4debbd30a9caefd341d5d46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ
Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն
10:14 22.06.2026 (Թարմացված է: 10:15 22.06.2026) Բանակցությունների մասնակիցները կապի հատուկ գիծ են ստեղծել միջադեպերն ու թյուրըմբռնումները կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և հետագա տեխնիկական բանակցությունների մեխանիզմ են ստեղծել։ Այս մասին ասված է Կատարի և Պակիստանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեկվա բանակցություններից հետո։
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում
կայացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։
Միջնորդների տվյալներով՝ բանակցություններն անցել են դրական և կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի հանձնաժողով, որը կվերահսկի պայմանավորվածությունների կատարումը և կհամակարգի միջուկային ծրագրի, պատժամիջոցների, ինչպես նաև վեճերի մոնիտորինգի ու կարգավորման հարցերով մասնագիտական խմբերի աշխատանքը։
Բացի այդ, բանակցությունների մասնակիցները միջադեպերն ու թյուրիմացությունները կանխելու համար կապի հատուկ գիծ են ստեղծել, որի խնդիրներից մեկը կլինի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելը։
Կողմերը նաև պայմանավորվել են Լիբանանի հետ համատեղ ձևավորել ապակոնֆլիկտացման կենտրոն, որը հետևելու է երկրի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը։
Տեխնիկական խորհրդակցությունները Բյուրգենշտոկում կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։ Միջնորդները հայտարարել են, որ կշարունակեն աջակցել բանակցություններին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու համար։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին
հայտնել էր, որ բանակցությունների արդյունքում չեղարկվել են իրանական մի շարք ակտիվների, ինչպես նաև նավթի արտահանման սահմանափակումները։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը: