00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շվեյցարիայում ավարտվել է Իրանի ու ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը

Բաժանորդագրվել
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին կայացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները:
Շվեյցարիայում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջին փուլն ավարտվել է»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով «բանակցողների խմբին մոտ կանգնած աղբյուրին»:
Բանակցությունները տևել են 1 ժամ 20 րոպե։
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Լրահոս
0