https://arm.sputniknews.ru/20260622/davit-ghazinjani-gvortsvov-ancnum-e-naev-nra-saniky-na-nujnpes-kalanavvorvel-e-103724891.html
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Sputnik Արմենիա
Քրեական վարույթի շրջանակում 8 մեղադրյալ կա։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T17:09+0400
2026-06-22T17:09+0400
2026-06-22T17:09+0400
դավիթ ղազինյան
կալանք
տնային կալանք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_0:83:1600:983_1920x0_80_0_0_9092a92175751e113a7cb4e632fa9a35.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի սանիկը` Արամ Սարգսյանը, կալանավորվել է։ Sputnik Արմենիային Հակակառուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է նույն գործով, ինչ Ղազինյանը։Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։Նշենք, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանքի տակ է ընտրակաշառքի գործով։ Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ–ի դեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/37/20423758_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8092817d7fd54a6e0b86ff6467f2edb5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
դավիթ ղազինյան, կալանք, տնային կալանք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Դավիթ Ղազինյանի գործով անցնում է նաև նրա սանիկը. նա նույնպես կալանավորվել է
Քրեական վարույթի շրջանակում 8 մեղադրյալ կա։
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու
Դավիթ Ղազինյանի սանիկը` Արամ Սարգսյանը, կալանավորվել է։
Sputnik Արմենիային Հակակառուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է նույն գործով, ինչ Ղազինյանը։
Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարույթով անցնում է 8 մեղադրյալ. 2–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, 3–ի նկատմամբ` տնային կալանքը։
«Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնեցին կոմիտեից։
Նշենք, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու
Դավիթ Ղազինյանը կալանքի տակ է ընտրակաշառքի գործով։ Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։
Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։