https://arm.sputniknews.ru/20260618/davit-ghazinjany-kalanavvorvec-2-amsvov-103599915.html
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստմանը։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T09:42+0400
2026-06-18T09:42+0400
2026-06-18T09:58+0400
դավիթ ղազինյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791584_0:74:1600:975_1920x0_80_0_0_91eae20a627dece1cfa81c9bf3ce3116.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը։ Արամ Վարդևանյանը դատարանի որոշումն ապօրինի անվանեց։Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Հունիսի 17-ին նա ձերբակալվեց։Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։Սա իշխանության վախերի մասին է. Ղազինյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95791584_104:0:1527:1067_1920x0_80_0_0_94e2c4faa3b1da0a37caf566d67c4f9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք
դավիթ ղազինյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, կալանք
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
09:42 18.06.2026 (Թարմացված է: 09:58 18.06.2026) Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր, ավարտվել է առավոտյան 7:10, դատական ակտը պետք է հրապարակվեր 9:00-ին, բայց մի փոքր ուշացումով հրապարակվեց կալանքի որոշում, թեպետ որևէ փաստարկ ամբողջ նիստի ընթացքում չներկայացվեց»,–ասաց Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանը դատարանի որոշումն ապօրինի անվանեց։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Հունիսի 17-ին
նա ձերբակալվեց։
ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։
Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին («Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ) ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել էր վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների վրա ճնշումներ, ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումներ։