00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները դադարեցվել են

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2026
Բաժանորդագրվել
Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը։ Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Այսօրվ Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը: Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Չուշկա գյուղի նավթային տերմինալում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։
«Հունիսի 21-ից Կերչի նեղուցով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես չեն իրականացվի»,-ասված է ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերշաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կապված Ղրիմի կամրջով երթևեկելու արգելքի հետ՝ ծանր բեռնատար տրանսպորտի վարորդները պետք է ընտրեն այլընտրանքային ցամաքային երթուղի՝ Ռ - 280 մայրուղին Դոնի Ռոստովով, Տագանրոգ, Մարիուպոլ, Մելիտոպոլ և Սիմֆերոպոլ:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0