00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Կերչի թերակղզու վրա, կան զոհեր և տուժածներ

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցԿերչի նեղուց
Կերչի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերը Կերչի նեղուցում դրոններով հարձակվել են լաստանավի վրա։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Կերչի թերակղզու վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 28-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Կերչի թերակղզու վրա թշնամական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, ցավոք, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր։ Այս պահի տվյալներով զոհվել է 4 մարդ, 28-ը՝ վիրավորվել։ Իմ ամենաանկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին», – գրել է Ակսյոնովը տելեգրամյան ալիքում։
Պաշտոնյան շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին՝ վստահեցնելով, որ նրանց անպայման անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:
Ակսյոնովի խոսքով՝ տեղում աշխատում են համապատասխան ծառայությունները։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ հունիսի լույս 21-ի գիշերը հարձակում է իրականացվել Կերչի լաստանավային անցման վրա։ Նշվում է, որ Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակվման է ենթարկվել «Պանագիա» լաստանավը։
«Կերչի նեղուցի Տեմրյուկի շրջանում հարձակվել են «Պանագիա» լաստանավի վրա։ Նախնական տեղեկություններով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը՝ վիրավորվել», – նշվել էր շտաբի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Չուշկա գյուղում գտնվող նավթային տերմինալում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում տարածաշրջաններում և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա վրա խոցել են շուրջ 240 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0