https://arm.sputniknews.ru/20260619/vrastany-herqum-e-hajkakan-elaky-rusastan-artahanelu-lurery-103648998.html
Վրաստանը հերքում է հայկական ելակը Ռուսաստան արտահանելու լուրերը
Վրաստանը հերքում է հայկական ելակը Ռուսաստան արտահանելու լուրերը
Sputnik Արմենիա
Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ նման լուրերը կարող են վնասել երկու երկրի միջև տնտեսական հարաբերություններին։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T14:35+0400
2026-06-19T14:35+0400
2026-06-19T14:37+0400
ելակ
տնտեսություն
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
արտահանում
վերարտահանում
թուրքիա
հերքում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919855_0:240:2560:1680_1920x0_80_0_0_55f351d450f7e43d9dfbc9c2d50406f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայկական գյուղմթերքը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան չի արտահանվում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ՌԴ սահմանափակումները շրջացնելու համար ՀՀ–ից մի քանի կցորդիչով բեռնատար մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Ըստ լրատվամիջոցի` հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919855_0:0:2560:1920_1920x0_80_0_0_c8f4aa51ed00a882651bf6e46325262a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ելակ, տնտեսություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում, վերարտահանում, թուրքիա, հերքում
ելակ, տնտեսություն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, արտահանում, վերարտահանում, թուրքիա, հերքում
Վրաստանը հերքում է հայկական ելակը Ռուսաստան արտահանելու լուրերը
14:35 19.06.2026 (Թարմացված է: 14:37 19.06.2026) Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ նման լուրերը կարող են վնասել երկու երկրի միջև տնտեսական հարաբերություններին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայկական գյուղմթերքը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան չի արտահանվում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։
Ավելի վաղ
«Հրապարակ» թերթը գրել էր, թե ՌԴ սահմանափակումները շրջացնելու համար ՀՀ–ից մի քանի կցորդիչով բեռնատար մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Ըստ լրատվամիջոցի` հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։
«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխման և բեռների՝ այլ հարևան երկրի անունով Ռուսաստանի տարածք ներմուծման մասին՝ հետագա վերարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք`
հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը
ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից
սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։