00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մենուա Հովհաննիսյանը «Լավագույն դեբյուտ» մրցանակն է ստացել «Եվրասիա-Կինոֆեստ 2026»-ում

Բաժանորդագրվել
Հովհաննիսյանը ֆիլմ է նկարահանել դեռահասի մասին, որը, թևակոխելով չափահաս կյանք, աստիճանաբար գիտակցում է ընտանիքի արժեքը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանցի ռեժիսոր Մենուա Հովհաննիսյանը դարձել է «Եվրասիա - Կինոֆեստ 2026» կինոփառատոնի դափնեկիր «Լավագույն դեբյուտ» անվանակարգում՝ «Տասնութերորդ գարունը» կարճամետրաժ ֆիլմի համար:
Հովհաննիսյանի ֆիլմը մի դեռահասի մասին է, որը մեծանալու (և չափահաս դառնալու) շրջանում գիտակցում է ծնողների և ընտանիքի արժեքը։
Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում մրցույթին ներկայացված էր ևս երեք ֆիլմ, որոնց թվում էր երիտասարդ ռեժիսոր, կինոփառատոնի անցյալ տարվա դափնեկիր Արտակ Հարությունյանի «Ալո, մամ…» ժապավենը։ Անցյալ տարի Հարությունյանը ներկայացրել էր «Սիլվենը Թեղուտից» ֆիլմը (աֆրիկացի ֆուտբոլիստի մասին, որը տեղափոխվել է Թեղուտ գյուղ և այնտեղ մարզում է երեխաների թիմը)։ Այս տարի նա ներկայացել է «Ալո, մամ…» կինոնկարով, որը պատմում է այն մասին, թե ինչպես է երիտասարդ աղջիկը փորձում օգնել տարեց հարևանուհուն, որին մենակ է թողել իր չափահաս դուստրը։
Մրցույթում ներկայացված էր նաև Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ Սաթենիկ Ջավրշյանի «Մնաս բարով, երեկ» ֆիլմը։ Այն պատմում է տարեց կնոջ մասին, որը պայքարում է Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլերի դեմ՝ ապրելով իր երիտասարդության և ամուսնու մասին հուշերով։
Ներկայացված էր նաև ռեժիսոր Անի Խամոյանի «Միսթր Բենոն» կատակերգական կարճամետրաժ ֆիլմը։ Դրա գլխավոր հերոսը մաթեմատիկայի դասախոս է, որն արդեն պատկառելի տարիքում որոշել է իրականացնել մանկության երազանքը և ուժերը փորձել որպես սթենդափեր։
Փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացված էր Sputnik Արմենիայի սյունակագիր, ռեժիսոր Աշոտ Գևորգյանի «Սահման» վավերագրական ֆիլմը՝ Հայաստանում ռուս սահմանապահների մասին։ Ֆիլմը նա նվիրել է փառատոնի գաղափարական հիմնադրի՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հիշատակին։
Հատուկ մրցանակներ (կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար) շնորհվեցին հայտնի խորհրդային կինոդերասանուհիներ Սվետլանա Նեմոլաևային և Լյուդմիլա Զայցևային, իսկ փակման արարողությանը ելույթ ունեցավ «Զանգիր ինձ, զանգիր ինձ» երգի առաջին և ամենահայտնի կատարողը՝ հայտնի Իրինա Մուրավյովան։
«Եվրասիա-Կինոֆեստը» ավանդական արժեքների վերաբերյալ հասարակության պահանջն է. Աշոտ Գևորգյան
Լրահոս
0