https://arm.sputniknews.ru/20260619/evrasia-kinvofesty-avandakan-arzheqneri-veraberjal-hasarakutjan-pahanjn-e-ashvot-gevvorgjan-103665046.html
«Եվրասիա-Կինոֆեստը» ավանդական արժեքների վերաբերյալ հասարակության պահանջն է. Աշոտ Գևորգյան
«Եվրասիա-Կինոֆեստը» ավանդական արժեքների վերաբերյալ հասարակության պահանջն է. Աշոտ Գևորգյան
Sputnik Արմենիա
Ռեժիսոր Աշոտ Գևորգյանի խոսքով՝ «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը խորհրդային կինոյի ոգին վերածնելու փորձ է, կինո, որտեղ գլխավոր արժեքները մարդկային որակներն են... 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T22:11+0400
2026-06-19T22:11+0400
2026-06-19T22:38+0400
աշոտ գևորգյան
կինո
փառատոն
«եվրասիա»
սոչի
տեսանյութեր
«եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103660572_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c5de877c8b82fe573399564be0ccb214.jpg
«Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը պատասխանում է ավանդական արժեքների՝ ընտանիքի, պատմական հիշողության և ազգային ինքնության վերաբերյալ հասարակության պահանջներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ռեժիսոր Աշոտ Գևորգյանը։Սոչիում ընթացող փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացվել է Գևորգյանի «Սահման» վավերագրական ֆիլմը՝ Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների մասին։Գևորգյանն այս ֆիլմը նվիրել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հիշատակին, որը ժամանակին դարձել էր փառատոնի գաղափարի ներշնչողներից մեկը։Նա նաև շնորհակալություն է հայտնել «Եվրասիա» ՀԿ-ին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար։Այս արժեքների մասին խոսելու խնդիրը ժամանակին իրենց առջև դնում էին խորհրդային կինոփառատոնները, որոնց, ինչպես նշեց ռեժիսորը, իր երիտասարդության տարիներին ներկա գտնվելու հնարավորություն է ունեցել։Ներկայիս փառատոնի մասնակիցներին միավորում է խորհրդային կինոփառատոնների այդ հին ոգին, իսկ ֆիլմերը, նրա խոսքով, ընտրվել են խորհրդային մեծ կինոյի օրենքներով։«Դիտում ես այդ ֆիլմերը և կատարսիս ես ապրում… Օրինակ՝ Տարկովսկու ֆիլմերից հետո։ Մեջդ ինչ-որ բան է փոխվում։ Լրիվ ուրիշ կինո է։ Իմ կարծիքով՝ նա (նկատի ունի Տիգրան Քեոսայանին՝ խմբ․) այս փառատոնը ստեղծել էր հենց դա վերածնելու համար»,-կարծում է Գևորգյանը։Փառատոնում Հայաստանից չորս վավերագրական ֆիլմ է ներկայացվել, և դա, ռեժիսորի համոզմամբ, շատ կարևոր է։Գևորգյանի կարծիքով՝ ստեղծագործող մարդիկ իրենց դերն ունեն Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների պահպանման գործում, և նրանք դեպի իրենց լսարան են գրավում նաև երիտասարդ սերնդին։«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին կինոփառատոնը կայացել է Մոսկվայում 2024 թվականին։ Դրա գաղափարական ներշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր։ Երկրորդ փառատոնն անցկացվեց մեկ տարի անց՝ Սոչիում։Մենուա Հովհաննիսյանը «Լավագույն դեբյուտ» մրցանակն է ստացել «Եվրասիա-Կինոֆեստ 2026»-ում
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/13/103660572_219:0:1659:1080_1920x0_80_0_0_882446b4787a967643d8834d9ba34784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշոտ գևորգյան, видео, կինո, փառատոն, «եվրասիա», սոչի, տեսանյութեր, «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
աշոտ գևորգյան, видео, կինո, փառատոն, «եվրասիա», սոչի, տեսանյութեր, «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
«Եվրասիա-Կինոֆեստը» ավանդական արժեքների վերաբերյալ հասարակության պահանջն է. Աշոտ Գևորգյան
22:11 19.06.2026 (Թարմացված է: 22:38 19.06.2026) Ռեժիսոր Աշոտ Գևորգյանի խոսքով՝ «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը խորհրդային կինոյի ոգին վերածնելու փորձ է, կինո, որտեղ գլխավոր արժեքները մարդկային որակներն են, բարությունն ու ընտանիքը։
«Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնը պատասխանում է ավանդական արժեքների՝ ընտանիքի, պատմական հիշողության և ազգային ինքնության վերաբերյալ հասարակության պահանջներին։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ռեժիսոր Աշոտ Գևորգյանը։
Սոչիում ընթացող փառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացվել է Գևորգյանի «Սահման» վավերագրական ֆիլմը՝ Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների մասին։
Գևորգյանն այս ֆիլմը նվիրել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հիշատակին, որը ժամանակին դարձել էր փառատոնի գաղափարի ներշնչողներից մեկը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «Եվրասիա» ՀԿ-ին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցելու համար։
«Իմ կարծիքով՝ այս կինոփառատոնի հիմնական թեման ընտանիքի, կնոջ հետ հարաբերությունների թեման է։ Դրանից են բխում թե՛ սերը, թե՛ մարդկային որակները»,-ասել է Գևորգյանը։
Այս արժեքների մասին խոսելու խնդիրը ժամանակին իրենց առջև դնում էին խորհրդային կինոփառատոնները, որոնց, ինչպես նշեց ռեժիսորը, իր երիտասարդության տարիներին ներկա գտնվելու հնարավորություն է ունեցել։
Ներկայիս փառատոնի մասնակիցներին միավորում է խորհրդային կինոփառատոնների այդ հին ոգին, իսկ ֆիլմերը, նրա խոսքով, ընտրվել են խորհրդային մեծ կինոյի օրենքներով։
«Դիտում ես այդ ֆիլմերը և կատարսիս ես ապրում… Օրինակ՝ Տարկովսկու ֆիլմերից հետո։ Մեջդ ինչ-որ բան է փոխվում։ Լրիվ ուրիշ կինո է։ Իմ կարծիքով՝ նա (նկատի ունի Տիգրան Քեոսայանին՝ խմբ․) այս փառատոնը ստեղծել էր հենց դա վերածնելու համար»,-կարծում է Գևորգյանը։
Փառատոնում Հայաստանից չորս վավերագրական ֆիլմ է ներկայացվել, և դա, ռեժիսորի համոզմամբ, շատ կարևոր է։
Գևորգյանի կարծիքով՝ ստեղծագործող մարդիկ իրենց դերն ունեն Ռուսաստանի և Հայաստանի փոխհարաբերությունների պահպանման գործում, և նրանք դեպի իրենց լսարան են գրավում նաև երիտասարդ սերնդին։
«Եվրասիա-Կինոֆեստ» առաջին կինոփառատոնը կայացել է Մոսկվայում 2024 թվականին։ Դրա գաղափարական ներշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր։ Երկրորդ փառատոնն անցկացվեց մեկ տարի անց՝ Սոչիում։