https://arm.sputniknews.ru/20260619/emn-nujnisk-vracinerin-irenc-skhtvorvov-tujl-chtvec-mtnel-ir-sparvoghakan-shuka-ataev-103650670.html
ԵՄ–ն նույնիսկ վրացիներին իրենց սխտորով թույլ չտվեց մտնել իր սպառողական շուկա. Աթաև
ԵՄ–ն նույնիսկ վրացիներին իրենց սխտորով թույլ չտվեց մտնել իր սպառողական շուկա. Աթաև
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Արթուր Աթաևը պնդում է, որ Հարավային Կովկասի երկրները տնտեսական լուրջ ապագա չեն կարող ունենալ Եվրամիության հետ։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T20:45+0400
2026-06-19T20:45+0400
2026-06-19T20:45+0400
հայաստան
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
արթուր աթաև
տեսանյութ
տեսանյութեր
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103549278_0:0:1281:720_1920x0_80_0_0_bf3c7dc4f1fbc1185c1ca09dc077642e.jpg
ԵՄ–ին քաղաքականապես միանալու, բայց տնտեսապես ԵԱՏՄ–ի և նրա սպառողական շուկայի հետ մնալու ցանկությունը հաշվարկված ռազմավարություն է։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ և կովկասագետ Արթուր Աթաևը։«Բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը դրան պատրաստ չէ։ Դա շատ արագ կդադարեցվի։ Կլինի և՛ արժեզրկում, և՛ տնտեսական ճգնաժամ»,– ասաց նա։TRIPP նախագիծը հավանաբար երկար ժամանակ մոռացության կմատնվիՔաղաքագետի կարծիքով` եթե Իրան–ԱՄՆ պայմանագիրն իրագործվի, նշանակում է` ոչ միայն կամրապնդվեն Իրանի դիրքերը Հարավային Կովկասում և ամբողջ Մերձավոր Արևելքում, այլ լրջորեն կթուլանան և՛ Թուրքիայի, և՛ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Իրանը տարածաշրջանում հավասարակշռող և կայունացնող գործոն կդառնա։Չէ՞ որ թյուրքական աշխարհն այժմ տարածքային հավակնություններ ունի, որոնք վերաբերում են ոչ միայն ասիական ուղղությանը, այլև անմիջական Եվրոպային, ինչպես դա եղել է XVIII-XIX դարերում։ Այս առումով Իրանը բացառիկ նախադեպ դարձավ, երբ ցույց տվեց կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու կարողությունը`կարողացավ համակարգային ռազմական ճնշման ենթարկել ԱՄԷ–ում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները:Աթաևի խոսքով` Իրանը, գերտերություն չլինելով, կարողացավ արժանի կերպով հակազդել ԱՄՆ–ի գերիշխանությանը կարևորագույն տարածաշրջանում։Իսկ դա, Աթաևի խոսքով, կնշանակի, որ այն պահին, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև որոշակի պարիտետ գտնվի, ապա TRIPP նախագիծը կսկսի արժեզրկվել կամ ընդհանրապես անորոշ ժամանակով մոռացության մատնվել: «Չէ՞ որ իրականում մինչ օրս TRIPP-ը ընդամենը հռչակված, վիրտուալ նախագիծ է: Եվ նույնիսկ հայտնի չէ, թե ով և ինչ ուժերով է այն իրագործելու: Առայժմ մենք գիտենք միայն քաղաքական դերակատարների և նրանց մտադրությունների մասին, և վերջ»,– հավելեց նա:Կձևավորվի նոր կոնֆիգուրացիա, որն առանց Ռուսաստանի չի լինիԱթաևը հիշեցրեց` Իրանը բազմիցս ասել է, որ TRIPP նախագիծը չի համապատասխանում իր շահերին։ Համենայնդեպս այն պատճառով, որ խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը, որը Անդրկովկասում կառուցվել է դարեր շարունակ։«Կոնկրետ Թրամփին նախագիծը պետք էր բացառապես Իրանին թուլացնելու, նրա վրա ճնշում գործադրելու համար։ Իրականում նման գլոբալ նախագծի իրականացումը պահանջում է բազմաթիվ շահագրգիռ կողմեր, ինչը պարզապես չկա: Այնպես որ կարելի է վստահաբար ասել, որ շուտով մենք ականատես կլինենք Մեծ Կովկասի եթե ոչ գլոբալ վերաձևակերպման Մեծ Մերձավոր Արևելքի համատեքստում, ապա կձևավորվի առնվազն նոր կոնֆիգուրացիա, որն առանց Ռուսաստանի հաստատ չի լինի։ Իրանն ամեն դեպքում հաշվի է առնում Ռուսաստանի, Չինաստանի և մասամբ Հնդկաստանի կարծիքը։ Իրանը այլևս ոչ մեկին լսել չի ուզում և չի էլ լսի»,– ընդգծեց նա։Աթաևը հավելեց` Հայաստանից առաջ դեպի Եվրամիություն էր փորձում շրջվել նաև Ադրբեջանը Հեյդար Ալիևի օրոք։ Այդ հարցում ավելի լուրջ էր տրամադրված Վրաստանը Միխեիլ Սաակաշվիլու օրոք։ Որևէ մեկի մոտ չստացվեց։Նա հիշեցրեց` Վրաստանի նախորդ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականին Կատարի միջազգային համաժողովում ցուցադրաբար հայտարարեց, որ Ռուսաստանից տնտեսական առումով շրջադարձ չի լինի։«Հիմա Հայաստանն է գնում վաղ Ադրբեջանի և վաղ Վրաստանի ճանապարհով։ Բայց կրկնեմ`Եվրոպան լավ խաբում է և հույս ներշնչում։ Իսկ արդյունքում հետխորհրդային երկրները՝ նույն Ուկրաինան կամ Մոլդովան, դառնում են ոչ թե տնտեսական առումով ինքնուրույն պետություններ, այլ ընդամենը ստորադաս օղակներ։ Եվ այս առումով, կարծում եմ, տնտեսական լուրջ ապագա չի կարող լինել», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103549278_153:0:1113:720_1920x0_80_0_0_7ded569248d015148918a74de333d5ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արթուր աթաև, տեսանյութ, տեսանյութեր, հեղինակներ, видео
հայաստան, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արթուր աթաև, տեսանյութ, տեսանյութեր, հեղինակներ, видео
ԵՄ–ն նույնիսկ վրացիներին իրենց սխտորով թույլ չտվեց մտնել իր սպառողական շուկա. Աթաև
Քաղաքագետ Արթուր Աթաևը պնդում է, որ Հարավային Կովկասի երկրները տնտեսական լուրջ ապագա չեն կարող ունենալ Եվրամիության հետ։
ԵՄ–ին քաղաքականապես միանալու, բայց տնտեսապես ԵԱՏՄ–ի և նրա սպառողական շուկայի հետ մնալու ցանկությունը հաշվարկված ռազմավարություն է։
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս տեսակետը հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ և կովկասագետ Արթուր Աթաևը։
«Բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը դրան պատրաստ չէ։ Դա շատ արագ կդադարեցվի։ Կլինի և՛ արժեզրկում, և՛ տնտեսական ճգնաժամ»,– ասաց նա։
TRIPP նախագիծը հավանաբար երկար ժամանակ մոռացության կմատնվի
Քաղաքագետի կարծիքով` եթե
Իրան–ԱՄՆ պայմանագիրն իրագործվի, նշանակում է` ոչ միայն կամրապնդվեն Իրանի դիրքերը Հարավային Կովկասում և ամբողջ Մերձավոր Արևելքում, այլ լրջորեն կթուլանան և՛ Թուրքիայի, և՛ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը։ Իրանը տարածաշրջանում հավասարակշռող և կայունացնող գործոն կդառնա։
Չէ՞ որ թյուրքական աշխարհն այժմ տարածքային հավակնություններ ունի, որոնք վերաբերում են ոչ միայն ասիական ուղղությանը, այլև անմիջական Եվրոպային, ինչպես դա եղել է XVIII-XIX դարերում։ Այս առումով Իրանը բացառիկ նախադեպ դարձավ, երբ ցույց տվեց կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու կարողությունը`կարողացավ համակարգային ռազմական ճնշման ենթարկել ԱՄԷ–ում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազաները:
Աթաևի խոսքով` Իրանը, գերտերություն չլինելով, կարողացավ արժանի կերպով հակազդել ԱՄՆ–ի գերիշխանությանը կարևորագույն տարածաշրջանում։
«Եվ նման պայմաններում կտեսնենք ոչ միայն Թուրքիայի, այլև Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների ազդեցության թուլացում։ Միևնույն ժամանակ կտեսնենք Չինաստանի ազդեցության աճ, ինչը կնշանակի Հյուսիս-հարավ լոգիստիկ ճյուղի ակտիվացում»,– ասաց նա։
Իսկ դա, Աթաևի խոսքով, կնշանակի, որ այն պահին, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև որոշակի պարիտետ գտնվի, ապա TRIPP նախագիծը կսկսի արժեզրկվել կամ ընդհանրապես անորոշ ժամանակով մոռացության մատնվել: «Չէ՞ որ իրականում մինչ օրս TRIPP-ը ընդամենը հռչակված, վիրտուալ նախագիծ է: Եվ նույնիսկ հայտնի չէ, թե ով և ինչ ուժերով է այն իրագործելու: Առայժմ մենք գիտենք միայն քաղաքական դերակատարների և նրանց մտադրությունների մասին, և վերջ»,– հավելեց նա:
Կձևավորվի նոր կոնֆիգուրացիա, որն առանց Ռուսաստանի չի լինի
Աթաևը հիշեցրեց` Իրանը բազմիցս ասել է, որ TRIPP նախագիծը չի համապատասխանում իր շահերին։ Համենայնդեպս այն պատճառով, որ խախտում է տարածաշրջանային հավասարակշռությունը, որը Անդրկովկասում կառուցվել է դարեր շարունակ։
«Կոնկրետ Թրամփին նախագիծը պետք էր բացառապես Իրանին թուլացնելու, նրա վրա ճնշում գործադրելու համար։ Իրականում նման գլոբալ նախագծի իրականացումը պահանջում է բազմաթիվ շահագրգիռ կողմեր, ինչը պարզապես չկա: Այնպես որ կարելի է վստահաբար ասել, որ շուտով մենք ականատես կլինենք Մեծ Կովկասի եթե ոչ գլոբալ վերաձևակերպման Մեծ Մերձավոր Արևելքի համատեքստում, ապա կձևավորվի առնվազն նոր կոնֆիգուրացիա, որն առանց Ռուսաստանի հաստատ չի լինի։ Իրանն ամեն դեպքում հաշվի է առնում Ռուսաստանի, Չինաստանի և մասամբ Հնդկաստանի կարծիքը։ Իրանը այլևս ոչ մեկին լսել չի ուզում և չի էլ լսի»,– ընդգծեց նա։
Աթաևը հավելեց` Հայաստանից առաջ դեպի Եվրամիություն էր փորձում շրջվել նաև Ադրբեջանը Հեյդար Ալիևի օրոք։ Այդ հարցում ավելի լուրջ էր տրամադրված Վրաստանը Միխեիլ Սաակաշվիլու օրոք։ Որևէ մեկի մոտ չստացվեց։
«Եվրոպան միայն լավ խաբում է և կարողանում է անհիմն հույսեր տալ։ Իրականում Եվրամիությունը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես շատ հեռու է Հարավային Կովկասի տարածաշրջանից։ Հիշենք, որ Թբիլիսիում եվրոպական դրոշներն ավելի շատ էին, քան վրացականը։ Իսկ արդյունքում նույնիսկ վրացական սխտորը թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական սպառողական շուկա»,– ասաց քաղաքագետը։
Նա հիշեցրեց` Վրաստանի նախորդ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022 թվականին Կատարի միջազգային համաժողովում ցուցադրաբար հայտարարեց, որ Ռուսաստանից տնտեսական առումով շրջադարձ չի լինի։
«Հիմա Հայաստանն է գնում վաղ Ադրբեջանի և վաղ Վրաստանի ճանապարհով։ Բայց կրկնեմ`Եվրոպան լավ խաբում է և հույս ներշնչում։ Իսկ արդյունքում հետխորհրդային երկրները՝ նույն Ուկրաինան կամ Մոլդովան, դառնում են ոչ թե տնտեսական առումով ինքնուրույն պետություններ, այլ ընդամենը ստորադաս օղակներ։ Եվ այս առումով, կարծում եմ, տնտեսական լուրջ ապագա չի կարող լինել», — ասաց
Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: