https://arm.sputniknews.ru/20260619/datarany-veracrel-e-aleqsandr-sargsjani-nkatmamb-kirarvats-kalanavvorman-vorvoshumy-103656335.html
Դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը
Դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը
Sputnik Արմենիա
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը։ 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:46+0400
2026-06-19T17:46+0400
2026-06-19T18:11+0400
ալեքսանդր (սաշիկ) սարգսյան
հետախուզվող
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1287/59/12875960_0:0:1918:1080_1920x0_80_0_0_4366771775eb5088933ead18d1e097a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան– խմբ.) նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել էր դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու համար։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1287/59/12875960_46:0:1918:1404_1920x0_80_0_0_0be42cbc32c34bd5644baad5fd1df83d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր (սաշիկ) սարգսյան, հետախուզվող, կալանք
ալեքսանդր (սաշիկ) սարգսյան, հետախուզվող, կալանք
Դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը
17:46 19.06.2026 (Թարմացված է: 18:11 19.06.2026) Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումից հետո դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան– խմբ.) նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Այնուհետև դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը»,– հայտնեցին հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը
փետրվարի 24–ին միջնորդել էր դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու համար։ Նրա նկատմամբ
հետախուզում էր հայտարարվել։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։
Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։