https://arm.sputniknews.ru/20260310/serzh-sargsjani-eghbvor-nkatmamb-hetakhuzum-e-hajtararvel-99671497.html
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է վստահված գույքը հափշտակելուն դրդելու համար։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T13:45+0400
2026-03-10T13:45+0400
2026-03-10T13:54+0400
հայաստան
սերժ սարգսյան
հետախուզում
ալեքսանդր (սաշիկ) սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_b18ec682ccbb13243e547bdbcfa60f17.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան. խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել է դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառել։Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_ea0ee789ea0547b68865684d5d41fc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, հետախուզում, ալեքսանդր (սաշիկ) սարգսյան
հայաստան, սերժ սարգսյան, հետախուզում, ալեքսանդր (սաշիկ) սարգսյան
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
13:45 10.03.2026 (Թարմացված է: 13:54 10.03.2026) Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է վստահված գույքը հափշտակելուն դրդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան. խմբ.) նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդել): Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել է հետախուզում»,- հայտնեցին դատախազությունից։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել է դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառել։
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։ Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։