https://arm.sputniknews.ru/20260619/34-milivon-evrvo-em-n-sharunakum-e-hajastanin-ajakcelu-gvortsyntacy-103653726.html
34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը
34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը
Sputnik Արմենիա
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան... 19.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-19T17:14+0400
2026-06-19T17:14+0400
2026-06-22T16:53+0400
հայաստան
եվրամիություն
գյուղմթերք
ռուսաստան
ռոսսելխոզնադզոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_0:84:1600:984_1920x0_80_0_0_d21aa0fe32f29b686dfacadd52f6de44.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։Նշենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները դեռ չեն ամփոփվել) Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կազմել է մոտ 25 մլն դոլար (այսինքն՝ ԵՄ-ի հատկացրած աջակցության գրեթե 3 քառորդը)։ Ծիրանի, դեղձի, կեռասի և սալորի արտահանումը (վիճակագրության մեջ դրանք միավորվում են մեկ խմբում) կազմել է մոտ 40 մլն դոլար (այսինքն՝ ավելի շատ, քան նշված աջակցության ծավալը)։ Իսկ Ռուսաստան մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալը 2024 թվականին կազմել է մոտ 197 մլն դոլար (կամ այդ ապրանքների գծով Հայաստանի արտահանման ամբողջ ծավալի ավելի քան 90%-ը)։Հունիսի 4–ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով։ Տարածված հաղորդագրության մեջ Մոսկվայի գործողությունները որակվել էին որպես «տնտեսական հարկադրանք» և «ավելի շատ օգնություն» էր խոստացվել։ ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի կողքին։Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։Նախկինում հաղորդվել էր, որ նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտոնությունների չեղարկման պատճառով։ Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետևանքների համար։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեցկորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cd9ae0f2c7a1e16cd209e4e0274765a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
հայաստան, եվրամիություն, գյուղմթերք, ռուսաստան, ռոսսելխոզնադզոր
34 միլիոն եվրո. ԵՄ-ն շարունակում է Հայաստանին «աջակցելու» գործընթացը
17:14 19.06.2026 (Թարմացված է: 16:53 22.06.2026) Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։
Նշենք, որ 2024 թվականին (2025 թվականի տվյալները դեռ չեն ամփոփվել) Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանումը կազմել է մոտ 25 մլն դոլար (այսինքն՝ ԵՄ-ի հատկացրած աջակցության գրեթե 3 քառորդը)։ Ծիրանի, դեղձի, կեռասի և սալորի արտահանումը (վիճակագրության մեջ դրանք միավորվում են մեկ խմբում) կազմել է մոտ 40 մլն դոլար (այսինքն՝ ավելի շատ, քան նշված աջակցության ծավալը)։ Իսկ Ռուսաստան մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալը 2024 թվականին կազմել է մոտ 197 մլն դոլար (կամ այդ ապրանքների գծով Հայաստանի արտահանման ամբողջ ծավալի ավելի քան 90%-ը)։
Հունիսի 4–ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։ Նշվում էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթ՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման սահմանափակումների պատճառով։ Տարածված հաղորդագրության մեջ Մոսկվայի գործողությունները որակվել էին որպես «տնտեսական հարկադրանք» և «ավելի շատ օգնություն» էր խոստացվել։
«Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի կողքին։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու նպատակով։
Նախկինում հաղորդվել էր, որ նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում արտոնությունների չեղարկման պատճառով։ Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի հետևանքների համար։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը
սահմանափակեցկորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։