https://arm.sputniknews.ru/20260618/vov-mer-kusakcutjan-anunic-tekuz-100-dvolar-yntrakasharq-e-bazhanel-nikvol-ekarapetjan-103617617.html
Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք է բաժանել, Նիկոլ է․ Կարապետյան
Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք է բաժանել, Նիկոլ է․ Կարապետյան
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» 760 աջակից ու համակիր է ձերբակալվել, սակայն նրանցից միայն շուրջ 100-ն են կալանավորված։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T15:33+0400
2026-06-18T15:33+0400
2026-06-18T17:07+0400
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
ընտրակաշառք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102748933_0:0:1304:733_1920x0_80_0_0_2597b51da231296e7e403952d8ab85f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է, որ իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքների մեղադրանքները կեղծ են և հորինված։Նրա խոսքով՝ շուրջ 760 մարդ «Ուժեղ Հայաստանից» ձերբակալվել է, սակայն նրանցից կալանավորվել են 103-ը, մոտավորապես 100-ի նկատմամբ էլ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։Ինչ վերաբերում է քննչական մարմինների հրապարակած ձայնագրություններին, Կարապետյանը պնդում է՝ կոնտեքստից կտրված են։ Վստահ է՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրակաշառք չի բաժանել։«Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա Նիկոլ է»,–հայտարարեց Սամվել Կարապետյանը։Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն արդեն միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Նշվել էր, որ ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1c/102748933_161:0:1138:733_1920x0_80_0_0_facc255d6815575b6438ecdb46cde7bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, ընտրակաշառք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք է բաժանել, Նիկոլ է․ Կարապետյան
15:33 18.06.2026 (Թարմացված է: 17:07 18.06.2026) Սամվել Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» 760 աջակից ու համակիր է ձերբակալվել, սակայն նրանցից միայն շուրջ 100-ն են կալանավորված։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է, որ իրենց ուժին վերագրվող ընտրակաշառքների մեղադրանքները կեղծ են և հորինված։
«Ընտրակաշառքների թեման հորինվեց, որպեսզի այդ ընթացքում իրենք (իշխանությունը– խմբ․) պետության բյուջեով ընտրակաշառքներ բաժանեն։ Բոլորս հասկանում ենք, թե այդ մոլորված մարդիկ ինչու ձայն տվեցին Փաշինյանին»,- ասաց Կարապետյանը՝ մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ շուրջ 760 մարդ «Ուժեղ Հայաստանից» ձերբակալվել է, սակայն նրանցից կալանավորվել են 103-ը, մոտավորապես 100-ի նկատմամբ էլ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել։
Ինչ վերաբերում է քննչական մարմինների հրապարակած ձայնագրություններին, Կարապետյանը պնդում է՝ կոնտեքստից կտրված են։ Վստահ է՝ «Ուժեղ Հայաստանն» ընտրակաշառք չի բաժանել։
«Ով մեր կուսակցության անունից թեկուզ 100 դոլար ընտրակաշառք բաժանել է, նա Նիկոլ է»,–հայտարարեց Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք, որ իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր 3 առաջատար ուժերին ընտրակաշառք բաժանելու մեջ։ Նախաձեռնված են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ։ Միաժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն արդեն միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նախաձեռնվեն այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնցով կարգելվի ընտրական հանցագործությունների մասնակից քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Նշվել էր, որ ամփոփել է 2026 թվականի ԱԺ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, որոնք վերաբերում են ընդդիմադիր երեք ուժերին՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին։