00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞վ է Սարգիս Հարությունյանը․ «Սրբազան պայքարի» գործով անհասկանալի ապացույց է բերվել

© Sputnik«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստ - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
Պաշտպանները միջնորդեցին ներկայացված ապացույցը ոչ վերաբերելի ճանաչել և հեռացնել ապացույցների ծավալից։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող մեղադրյալների պաշտպանները տարակուսած են, թե ով է Սարգիս Հարությունյանը, որի տանը խուզարկությամբ հայտնաբերվել են իբրև թե ծրագրվող «ահաբեկչության» հետ կապ ունեցող զենքեր, սակայն այդ մարդը մեղադրյալի աթոռին չէ։
Մեղադրական կողմը գտնում է, որ ապացույցը վերաբերելի է գործին և կներկայացվի համապատասխան փուլում։
«Անհասկանալի է` այս ապացույցի բովանդակությունն ինչ փաստական հանգամանք է ապացուցելու։ Եթե դիտենք մեղադրանքի տրամաբանության մեջ, որ գոյություն է ունեցել խումբ, որը պլանավորել է ապօրինի բաներ ու դրանց մեջ կարող էին օգտագործվել նաև զենքեր, այդ տրամաբանության մեջ պետք է հասկանայինք, որ կա Սարգիս Հարությունյան, որը նույնպես այս գործով պետք է մեղադրյալ լիներ։ Որովհետև եթե զենքը պատկանում է էդ անձին, չի կարող այնպես ստացվել, որ այդ անձի զենքը պետք է օգտագործվեր, բայց անձը տեղյակ չէր այդ մասին․․․»,- իր խոսքում նշեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ միջնորդելով ապացույցը համարել ոչ վերաբերելի և հեռացնել ապացույցների ծավալից։
Խուդոյանը նաև հռետորական հարց ուղղեց նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին, թե վերջինս ի՞նչ հասկացավ այս ապացույցի հետազոտումից։
Պաշտպանը նշեց՝ եթե պարզապես ինչ-որ ապացույց է ներկայացվում, որի վերաբերյալ մեղադրող կողմը խոստանում է պարզաբանումներ ներկայացնել հետագայում, նույն տրամաբանությամբ կարո՞ղ է ինքն էլ «Սովետական հանրագիտարանի» 12-հատորյակը ներկայացնել՝ խոստանալով հետագայում պատասխանել այդ հարցին, թե ինչու։
Բագրատ սրբազանը դուրս եկավ դատարանից և կոչով դիմեց բակում հավաքվածներին
«Սա պատշաճ մրցակցային դատավարություն չէ, ես առարկում եմ նախագահողի գործողությունների դեմ, պնդում եմ, որ հանրային մեղադրողները պարզաբանեն՝ այս ապացույցն ինչի մասին էր»,- հայտարարեց Խուդոյանը։
Պաշտպանները հավելեցին՝ հիմա ուսումնասիրում են մի փաստ, որը որևէ մեկին մեղսագրված չէ, ուստի անհասկանալի է, թե ինչ է ուսումնասիրվում։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0