https://arm.sputniknews.ru/20260618/srbazan-pajqari-gvortsvov-ancnvogh-karvo-okumushjani-tnajin-kalanqy-veracvec-103624095.html
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց
Sputnik Արմենիա
Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T17:38+0400
2026-06-18T17:38+0400
2026-06-18T18:07+0400
հայաստան
կարո օկումուշյան
տնային կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_7cc4e5088952e91a25e3e97d214c3183.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։Դատարանը հաշվի առավ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակի ու աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Օկումուշյանն ունի երկու անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, և նրա կալանքի, այնուհետև տնային կալանքի շրջանում ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել։ Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նաև խնդրեց խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Օկումուշյանը կարիք ունի աշխատելու երկու հերթափոխով, այդ թվում՝ գիշերային ժամերին։Հանրային մեղադրողները թեպետ նշեցին, որ պահպանվել են տնային կալանքի համար անհրաժեշտ հիմքերը, սակայն, հաշվի առնելով Օկումուշյանի ընտանեկան դրությունը, չեն առարկի, եթե դատարանը նվազ խիստ խափանման միջոց ընտրի։Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_56cd43178698e1c736d926ff91715403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կարո օկումուշյան, տնային կալանք, դատարան
հայաստան, կարո օկումուշյան, տնային կալանք, դատարան
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց
17:38 18.06.2026 (Թարմացված է: 18:07 18.06.2026) Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի տնային կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
Դատարանը հաշվի առավ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ Օկումուշյանի ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակի ու աշխատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Օկումուշյանն ունի երկու անչափահաս երեխա, ընտանիքի միակ կերակրողն է, և նրա կալանքի, այնուհետև տնային կալանքի շրջանում ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվել։ Պաշտպանը միջնորդությունը ներկայացնելիս նաև խնդրեց խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ Օկումուշյանը կարիք ունի աշխատելու երկու հերթափոխով, այդ թվում՝ գիշերային ժամերին։
Հանրային մեղադրողները թեպետ նշեցին, որ պահպանվել են տնային կալանքի համար անհրաժեշտ հիմքերը, սակայն, հաշվի առնելով Օկումուշյանի ընտանեկան դրությունը, չեն առարկի, եթե դատարանը նվազ խիստ խափանման միջոց ընտրի։
Դատարանի որոշմամբ վերացվեց նաև գրավը, Օկումուշյանին կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։
Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։
Հիշեցնենք` ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։