https://arm.sputniknews.ru/20260618/karapetjann-arajarkum-e-ynddimutjan-khvorhrdi-nistin-hravirel-tarber-erkrneri-ghekavarnerin-103616898.html
Կարապետյանն առաջարկում է ընդդիմության խորհրդի նիստին հրավիրել տարբեր երկրների ղեկավարներին
Կարապետյանն առաջարկում է ընդդիմության խորհրդի նիստին հրավիրել տարբեր երկրների ղեկավարներին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T15:20+0400
2026-06-18T15:20+0400
2026-06-18T17:04+0400
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընդդիմություն
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103227528_17:0:1263:701_1920x0_80_0_0_b50a68286084cb6a731eb634fe755d45.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն առաջարկում է դիմել ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և մի շարք այլ առանցքային երկրների ղեկավարներին` հրավիրելով նրանց մասնացելու միասնական ընդդիմության առաջին խորհրդի նիստին։ Այս մասին նա այսօր ասաց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Նա կարծում է, որ այդ նիստին պետք է հրավիրել նաև շատ այլ երկրների դեսպանների, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն հայաստանյան միասնական ընդդիմության մտահոգությունները։ Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103227528_244:145:985:701_1920x0_80_0_0_266e70e773c3ce6cb5d5bd59f141a85e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, նիստ
սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընդդիմություն, նիստ
Կարապետյանն առաջարկում է ընդդիմության խորհրդի նիստին հրավիրել տարբեր երկրների ղեկավարներին
15:20 18.06.2026 (Թարմացված է: 17:04 18.06.2026) Սամվել Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն առաջարկում է դիմել ՌԴ-ի, Չինաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի և մի շարք այլ առանցքային երկրների ղեկավարներին` հրավիրելով նրանց մասնացելու միասնական ընդդիմության առաջին խորհրդի նիստին։ Այս մասին նա այսօր ասաց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Նա կարծում է, որ այդ նիստին պետք է հրավիրել նաև շատ այլ երկրների դեսպանների, միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն հայաստանյան միասնական ընդդիմության մտահոգությունները։
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրեն հանրահավաք, որը նա ցանկանում է կոչել «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։
«Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի ռեալ աջակցությունը ստանալ»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ
10/51, 35/65 և 1
2/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: