https://arm.sputniknews.ru/20260618/inchqan-elektraenergia-e-artadrvum-hhum-mesrvopjany-nerkajacrec-2025ti-hashvetvutjuny-103626041.html
Ինչքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվում ՀՀ–ում. Մեսրոպյանը ներկայացրեց 2025թ–ի հաշվետվությունը
Ինչքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվում ՀՀ–ում. Մեսրոպյանը ներկայացրեց 2025թ–ի հաշվետվությունը
Sputnik Արմենիա
Հանրապետությունում ինքնավար արևային կայանների ընդհանուր հզորությունն արդեն գերազանցել է 700 մեգավատտը։ 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T18:04+0400
2026-06-18T18:04+0400
2026-06-18T18:09+0400
արևային կայան
«այգ-1» արևային կայան
հայաստան
մեսրոպ առաքելյան
էլեկտրաէներգիա
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
«հրազդան» ջէկ
հիդրոէլեկտրակայան (հէկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46229081_0:168:1600:1068_1920x0_80_0_0_edece98e0894225f2765f65ad3c48cac.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. 2026 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում կառուցվում էր 20 ՀԷԿ և 42 արևային կայան։ Այս մասին ՀՀ խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով իր գերատեսչության 2025 թվականի հաշվետվությունը։Մեսրոպյանի խոսքով` վերոնշալին պետք է գումարել նաև շուրջ 50 հազար ինքնավար արևային վահանակները, որոնց սեփականատերերն էլեկտրաէներգիան ամբողջությամբ (կամ հիմնականում) օգտագործում են սեփական կարիքների համար։2026 թվականի սկզբի դրությամբ, ըստ նրա, նման ինքնավար կայանների ընդհանուր հզորությունը կազմում էր մոտ 640 մեգավատտ, իսկ այս պահին այն արդեն գերազանցել է 700-ը։Հայաստանում կուտակիչ էլեկտրակայանների մասին օրենք է ընդունվելԻնչ վերաբերում է հողմային կայաններին, ապա Մեսորպյանը նշեց, որ դրսնց թիվը 4–ն էր՝ 4,2 մեգավատտ հզորությամբ, իսկ այժմ կառուցվում է 5–րդը՝ 3,9 ՄՎտ հզորությամբ։Նշենք, որ 2025 թվականին Հայաստանում խոշոր ՀԷԿ-երի (Որոտանի և Սևան-Հրազդան կասկադների) ընդհանուր արտադրանքը կազմել է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 13,2%-ը, փոքր ՀԷԿ-երինը՝ 8,4%-ը, կոմերցիոն արևային կայաններինը՝ 8,4%-ը, իսկ ինքնավարներինը՝ 5,4%-ը (հաշվի առնելով միայն ցանց առաքված ծավալները՝ առանց սեփականատերերի սեփական սպառման)։Հավելենք, որ տարվա առանձին ժամանակահատվածներում՝ ցերեկային ժամերին, արևային էլեկտրակայանների արտադրանքը սկսել է ցանցում ավելցուկ ստեղծել, ինչի պատճառով ստիպված են լինում անջատել կամ սահմանափակել մյուս խոշոր էլեկտրակայանները (մասնավորապես՝ ջերմայինները), ինչը տեխնիկական բարդություններ է առաջացնում ցանցի համար։ Հայաստանում էլեկտրահաղորդման գծերի հզորությունները՝ արտահանման նպատակով, առայժմ սահմանափակ են։Կոպիտ սխալ է, թե արևային վահանակները կարող են փոխարինել Մեծամորի ատոմակայանին. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/04/46229081_3:0:1600:1198_1920x0_80_0_0_bb89f9eef7b4b7c1b779ccdb8dbdf788.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արևային կայան, «այգ-1» արևային կայան, հայաստան, մեսրոպ առաքելյան, էլեկտրաէներգիա, ջերմաէլեկտրակայան (ջէկ), «հրազդան» ջէկ, հիդրոէլեկտրակայան (հէկ)
արևային կայան, «այգ-1» արևային կայան, հայաստան, մեսրոպ առաքելյան, էլեկտրաէներգիա, ջերմաէլեկտրակայան (ջէկ), «հրազդան» ջէկ, հիդրոէլեկտրակայան (հէկ)
Ինչքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվում ՀՀ–ում. Մեսրոպյանը ներկայացրեց 2025թ–ի հաշվետվությունը
18:04 18.06.2026 (Թարմացված է: 18:09 18.06.2026) Հանրապետությունում ինքնավար արևային կայանների ընդհանուր հզորությունն արդեն գերազանցել է 700 մեգավատտը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. 2026 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում կառուցվում էր 20 ՀԷԿ և 42 արևային կայան։ Այս մասին ՀՀ խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ներկայացնելով իր գերատեսչության 2025 թվականի հաշվետվությունը։
«Հայաստանում գործող ՀԷԿ-երի թիվը կազմել է 191, իսկ արևային կայաններինը՝ 100։ ՀԷԿ-երի նախագծային հզորությունը (գործող և կառուցվող) կազմել է 403+38 մեգավատտ, իսկ արևային կայաններինը՝ 448+183 մեգավատտ»,– նշեց նա։
Մեսրոպյանի խոսքով` վերոնշալին պետք է գումարել նաև շուրջ 50 հազար ինքնավար արևային վահանակները, որոնց սեփականատերերն էլեկտրաէներգիան ամբողջությամբ (կամ հիմնականում) օգտագործում են սեփական կարիքների համար։
2026 թվականի սկզբի դրությամբ, ըստ նրա, նման ինքնավար կայանների ընդհանուր հզորությունը կազմում էր մոտ 640 մեգավատտ, իսկ այս պահին այն արդեն գերազանցել է 700-ը։
Ինչ վերաբերում է հողմային կայաններին, ապա Մեսորպյանը նշեց, որ դրսնց թիվը 4–ն էր՝ 4,2 մեգավատտ հզորությամբ, իսկ այժմ կառուցվում է 5–րդը՝ 3,9 ՄՎտ հզորությամբ։
Նշենք, որ 2025 թվականին Հայաստանում խոշոր ՀԷԿ-երի (Որոտանի և Սևան-Հրազդան կասկադների) ընդհանուր արտադրանքը կազմել է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 13,2%-ը, փոքր ՀԷԿ-երինը՝ 8,4%-ը, կոմերցիոն արևային կայաններինը՝ 8,4%-ը, իսկ ինքնավարներինը՝ 5,4%-ը (հաշվի առնելով միայն ցանց առաքված ծավալները՝ առանց սեփականատերերի սեփական սպառման)։
Հավելենք, որ տարվա առանձին ժամանակահատվածներում՝ ցերեկային ժամերին, արևային էլեկտրակայանների արտադրանքը սկսել է ցանցում ավելցուկ ստեղծել, ինչի պատճառով ստիպված են լինում անջատել կամ սահմանափակել մյուս խոշոր էլեկտրակայանները (մասնավորապես՝ ջերմայինները), ինչը տեխնիկական բարդություններ է առաջացնում ցանցի համար։ Հայաստանում էլեկտրահաղորդման գծերի հզորությունները՝ արտահանման նպատակով, առայժմ սահմանափակ են։