https://arm.sputniknews.ru/20260617/sa-ishkhanutjan-vakheri-masin-e-ghazinjany-iren-andzernmkheliutjunic-zrkelu-masin-103575154.html
Սա իշխանության վախերի մասին է. Ղազինյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Սա իշխանության վախերի մասին է. Ղազինյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Ղազինյանը հերքեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պնդումը, թե ինքը ընտրակաշառք է տվել։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T12:47+0400
2026-06-17T12:47+0400
2026-06-17T12:57+0400
հայաստան
դավիթ ղազինյան
արամ վարդևանյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
անձեռնմխելիություն
հակակոռուպցիոն կոմիտե
հհ դատախազություն
ձայնագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91530084_0:0:1600:900_1920x0_80_0_0_c9af3d8778de4f3397db01617b18e198.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա փակ նիստը գործող իշխանության վախերի մասին է։ ԿԸՀ–ի շենքի մոտ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։Հանձնաժողովը քննում է Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմումը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։ Դիմումի քննությունը հիմնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` հունիսի 5–ին հրապարակած ձայնագրության վրա, որտեղ իբր խոսվում է Ղազինյանի կողմից ինչ–որ մեկին 1 մլն 400 հազար դրամ ընտրակաշառք տալու մասին։Ղազինյանը նախ հերքեց կոմիտեի այս պնդումը, ապա նշեց, որ այսօրվա նիստից որևէ ակնկալիք չունի։ Նա համոզված է, որ հանձնաժողովը համաձայնություն տալու է իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ այս գործի հանգամանքները հանրայնացվել և, ըստ էության, նախաքննական գաղտնիքը բացահայտվել է հենց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ուստի ԿԸՀ նիստի փակ լինելու հանգամանքն առնվազն տարօրինակ է։«Ձայնագրությունը հրապարակվել է հունիսի 5–ին, այսինքն` հունիսի 5–ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ մի հատ էլ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։ Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,– նշեց Վարդևանյանը։Լրագրողների հետ զրույցից հետո Դավիթ Ղազինյանն ու փաստաբանը մտան ԿԸՀ–ի շենք, բայց կարճ ժամանակ անց դուրս եկան` հայտարարելով, որ պահանջել են նիստը դռնբաց անցկացնել։ «Դատախազությունը որևէ հիմնավոր հակափաստարկ չբերեց, քանի որ իրենք արդեն իսկ խախտել են նախաքննական գաղտնիքի շեմը։ ԿԸՀ նախագահն էլ իր հերթին ասաց, որ չի պատրաստվում գործն ամբողջովին քննել, քանի որ իրենք դատարան չեն»,– ասաց Ղազինյանը։Նա ընդգծեց` չի պատրաստվում մասնակից լինել այս շոուին, ԿԸՀ–ի որոշմանը կսպասի տանը։Ի դեպ, այսօր ԿԸՀ–ն կքննի նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91530084_198:0:1398:900_1920x0_80_0_0_dc81544b40981330c349ee935cd05f31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դավիթ ղազինյան, արամ վարդևանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անձեռնմխելիություն, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն, ձայնագրություն
հայաստան, դավիթ ղազինյան, արամ վարդևանյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), անձեռնմխելիություն, հակակոռուպցիոն կոմիտե, հհ դատախազություն, ձայնագրություն
Սա իշխանության վախերի մասին է. Ղազինյանը` իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
12:47 17.06.2026 (Թարմացված է: 12:57 17.06.2026) Դավիթ Ղազինյանը հերքեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պնդումը, թե ինքը ընտրակաշառք է տվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա փակ նիստը գործող իշխանության վախերի մասին է։ ԿԸՀ–ի շենքի մոտ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը։
Հանձնաժողովը քննում է Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմումը, որը ներկայացրել է ՀՀ դատախազությունը։ Դիմումի քննությունը հիմնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի` հունիսի 5–ին հրապարակած ձայնագրության վրա, որտեղ իբր խոսվում է Ղազինյանի կողմից ինչ–որ մեկին 1 մլն 400 հազար դրամ ընտրակաշառք տալու մասին։
Ղազինյանը նախ հերքեց կոմիտեի այս պնդումը, ապա նշեց, որ այսօրվա նիստից որևէ ակնկալիք չունի։ Նա համոզված է, որ հանձնաժողովը համաձայնություն տալու է իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար։
«Այդ ձայնագրությունն աբսուրդ է։ Չգերագնահատելով ինձ` ես կարծում եմ, որ այս նիստը կապված է և՛ իմ անձի, և՛ մեր քաղաքական ուժի հետ»,– նիստից առաջ ասաց Ղազինյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ այս գործի հանգամանքները հանրայնացվել և, ըստ էության, նախաքննական գաղտնիքը բացահայտվել է հենց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ուստի ԿԸՀ նիստի փակ լինելու հանգամանքն առնվազն տարօրինակ է։
«Ձայնագրությունը հրապարակվել է հունիսի 5–ին, այսինքն` հունիսի 5–ից սկսած հանրային ի՞նչ ոչ պատշաճ վարքագծի մասին կարող է խոսք լինել, որ մի հատ էլ քննարկվի Ղազինյանին կալանավորելու հարցը։ Ղազինյանն այս ընթացքում միշտ հասանելի է եղել, միշտ շփման մեջ է եղել լրագրողների հետ»,– նշեց Վարդևանյանը։
Լրագրողների հետ զրույցից հետո Դավիթ Ղազինյանն ու փաստաբանը մտան ԿԸՀ–ի շենք, բայց կարճ ժամանակ անց դուրս եկան` հայտարարելով, որ պահանջել են նիստը դռնբաց անցկացնել։
«Դատախազությունը որևէ հիմնավոր հակափաստարկ չբերեց, քանի որ իրենք արդեն իսկ խախտել են նախաքննական գաղտնիքի շեմը։ ԿԸՀ նախագահն էլ իր հերթին ասաց, որ չի պատրաստվում գործն ամբողջովին քննել, քանի որ իրենք դատարան չեն»,– ասաց Ղազինյանը։
Նա ընդգծեց` չի պատրաստվում մասնակից լինել այս շոուին, ԿԸՀ–ի որոշմանը կսպասի տանը։
Ի դեպ, այսօր ԿԸՀ–ն կքննի նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն տալու հարցը։