https://arm.sputniknews.ru/20260617/qreakan-hetapndum-kharucvi-hajastan-dashinqic-evs-mi-teknatsui-nkatmamb-103595763.html
Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքից ևս մի թեկնածուի նկատմամբ
Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքից ևս մի թեկնածուի նկատմամբ
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբանի՝ ավելի վաղ թեկնածուի տանը խուզարկություն է կատարվել։ 17.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-17T21:30+0400
2026-06-17T21:30+0400
2026-06-17T21:35+0400
«հայաստան» դաշինք
թեկնածու
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103595561_0:0:1200:675_1920x0_80_0_0_4821a81d3f5f00693a339e91abfc522d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ։ Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքէջից։Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Նա դաշինքի նախընտրական ցուցակի 62-րդ համարն է։ Թեպետ ԿԸՀ նիստն անցկացվել է դռնփակ, բայց կայքում հրապարակված որոշման տեքստից գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք իմանում։ Մասնավորաբար, Բարսեղյանի պաշտպան Աբգար Պողոսյանն այսօր հայտարարել է, որ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է իրականացնել ավելի վաղ, նաև իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Փաստաբանը հայտնեց , որ իրականացվել է նաև խուզարկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է՝ հայտնի չէ։Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/11/103595561_97:0:997:675_1920x0_80_0_0_1f0156d97c4ac3cff00dfe4b897e9487.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«հայաստան» դաշինք, թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքից ևս մի թեկնածուի նկատմամբ
21:30 17.06.2026 (Թարմացված է: 21:35 17.06.2026) Ըստ փաստաբանի՝ ավելի վաղ թեկնածուի տանը խուզարկություն է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Քրեական հետապնդում կհարուցվի «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ։ Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության ներկայացրած 2 միջնորդությունները՝ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկանում ենք
ԿԸՀ պաշտոնական կայքէջից։
Ռուսլան Բարսեղյանը ՀՅԴ անդամ է, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից։ Նա դաշինքի նախընտրական ցուցակի 62-րդ համարն է։ Թեպետ ԿԸՀ նիստն անցկացվել է դռնփակ, բայց կայքում հրապարակված որոշման տեքստից գործի վերաբերյալ որոշ մանրամասներ ենք իմանում։ Մասնավորաբար, Բարսեղյանի պաշտպան Աբգար Պողոսյանն այսօր հայտարարել է, որ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում սկսվել է իրականացնել ավելի վաղ, նաև իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Փաստաբանը հայտնեց , որ իրականացվել է նաև խուզարկություն, թե ինչ վարույթի շրջանակներում է՝ հայտնի չէ։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը
դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի 3 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Պատգամավորի թեկնածուներն են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ասատուր Քոչարյանը և Ռուսլան Բարսեղյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։