Ձևավորել ընդհանուր օրակարգ. «Ժառանգությունը» դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ ուժերին
12:17 17.06.2026 (Թարմացված է: 12:18 17.06.2026)

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկով դիմել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգված քաղաքական ուժերին` հայտարարություն տարածելով խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
«ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը։ Դա ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ»,– ասված է հայտարարությունում։
Կուսակցությունն արձանագրել է, որ ընտրությունները եղել են անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում։ Ընդգծել են` դա էական ազդեցություն է թողել ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա։
Նրանք նշել են նաև, որ ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում ՀՀ քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին։ Քաղաքական ուժը հայտնել է, որ ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման տարրեր նույնպես առկա են։
«Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերը ցույց են տալիս՝ քաղաքացիների 50+ տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ։
«Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերը ցույց են տալիս՝ քաղաքացիների 50+ տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին»,–ասված է հայտարարության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև ընդդիմության գործելաոճին։ «Ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք»,– ասել են «Ժառանգությունից»։
Կուսակցությունն այս ամենը հաշվի առնելով առաջարկել է ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ։ Վստահ են` պետք է թույլ չտալ հերթական հայրենատվության արարը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի` թիվ 10/51, 35/65 և 12/13 քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 ձայն՝ փաստացի չկարողանալով հաղթահարել խորհրդարանի համար անհրաժեշտ 4 տոկոսի անցողիկ շեմը։
Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։