00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Գլխակեր խողովակ ա, առաջին դեպքը չի». Վանաձորում 24 ժամ է` փնտրում են գետն ընկած քույրերին

Բաժանորդագրվել
Վանաձորցիներն ասում են` առաջին անգամ չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արդեն 24 ժամ է` Վանաձորի Թևոսյան փողոցի բոլոր բնակիչները Փամբակ գետի ափին են. փրկարարների ու կամավորների հետ փնտրում են 7 և 13 տարեկան քույրերի, որոնք, ըստ ականատեսների, երեկ ընկել են գետը:
Նշենք` հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։ Հունիսի 16-ին, վաղ առավոտից, որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներում ներգրավված են մեծ թվով փրկարարներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Աղջիկները սայթաքել են, երբ գետի վրայի մեծ խողովակով փորձել են անցնել մյուս ափը։
Գետի վրա խողովակից ոչ հեռու 2 կամուրջ կա, ու մարդիկ չեն հասկանում, թե ինչու են աղջիկները հենց այդ խողովակի վրայով որոշել անցնել։
Բնակիչներից մեկը պատմեց, որ աղջիկների մայրն աշխատանքի է եղել, ու դեպքը մի տղամարդ է նկատել հարակից բազմաբնակարան շենքերից մեկից ու անմիջապես ահազանգել փրկարար ծառայություն։
Ենթադրաբար ականատես տղամարդը նշել է, որ երեխաներից մեկը կարմիր հագուստով է եղել, ինքը մինչև վազել է այդ հատված, երեխան արդեն չի երևացել։
Վանաձորցիներն ասում են` առաջին անգամը չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում: Ոմանք հրաշքով փրկվել են, բայց գրանցվել են նաև մահվան դեպքեր:

«Գլխակեր խողովակ ա, հո սա առաջին դեպքը չի՞: Եղել ա` դիակները քշել, տարել ա, Ալավերդուց ենք գտել։ Ու նույնիսկ դրանից հետո էս խողովակը ստեղից չեն հանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վանաձորցի մի տղամարդ:

Վանաձորցիները վստահ են` դժբախտ պատահարը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմինները ժամանակին ապամոնտաժեին ու հեռացնեին խողովակը:
Լրահոս
0