https://arm.sputniknews.ru/20260616/glkhaker-khvoghvovak-a-arajin-depqy-chi-vanadzvorum-24-zham-e-pntrum-en-getn-ynkats-qujrerin-103555069.html
«Գլխակեր խողովակ ա, առաջին դեպքը չի». Վանաձորում 24 ժամ է` փնտրում են գետն ընկած քույրերին
«Գլխակեր խողովակ ա, առաջին դեպքը չի». Վանաձորում 24 ժամ է` փնտրում են գետն ընկած քույրերին
Sputnik Արմենիա
Վանաձորցիներն ասում են` առաջին անգամ չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում: 16.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-16T17:52+0400
2026-06-16T17:52+0400
2026-06-16T18:00+0400
ներքին գործերի նախարարություն (նգն)
տեսանյութեր
տեսանյութ
փամբակ
աղջիկ
վանաձոր
դժբախտ պատահար
քույր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103553051_0:0:1600:900_1920x0_80_0_0_aa4178098c1d417a4c0802dbc2f3f55a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արդեն 24 ժամ է` Վանաձորի Թևոսյան փողոցի բոլոր բնակիչները Փամբակ գետի ափին են. փրկարարների ու կամավորների հետ փնտրում են 7 և 13 տարեկան քույրերի, որոնք, ըստ ականատեսների, երեկ ընկել են գետը:Նշենք` հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։ Հունիսի 16-ին, վաղ առավոտից, որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներում ներգրավված են մեծ թվով փրկարարներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։Աղջիկները սայթաքել են, երբ գետի վրայի մեծ խողովակով փորձել են անցնել մյուս ափը։Գետի վրա խողովակից ոչ հեռու 2 կամուրջ կա, ու մարդիկ չեն հասկանում, թե ինչու են աղջիկները հենց այդ խողովակի վրայով որոշել անցնել։Բնակիչներից մեկը պատմեց, որ աղջիկների մայրն աշխատանքի է եղել, ու դեպքը մի տղամարդ է նկատել հարակից բազմաբնակարան շենքերից մեկից ու անմիջապես ահազանգել փրկարար ծառայություն։Ենթադրաբար ականատես տղամարդը նշել է, որ երեխաներից մեկը կարմիր հագուստով է եղել, ինքը մինչև վազել է այդ հատված, երեխան արդեն չի երևացել։Վանաձորցիներն ասում են` առաջին անգամը չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում: Ոմանք հրաշքով փրկվել են, բայց գրանցվել են նաև մահվան դեպքեր:Վանաձորցիները վստահ են` դժբախտ պատահարը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմինները ժամանակին ապամոնտաժեին ու հեռացնեին խողովակը:
փամբակ
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գլխակեր խողովակ է. արդեն 24 ժամ է` Վանաձորում փնտրում են գետն ընկած 7 և 13 տարեկան քույրերին
Sputnik Արմենիա
Գլխակեր խողովակ է. արդեն 24 ժամ է` Վանաձորում փնտրում են գետն ընկած 7 և 13 տարեկան քույրերին
2026-06-16T17:52+0400
true
PT2M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/10/103553051_200:0:1400:900_1920x0_80_0_0_3294325f8443247c8b3585f094ea4624.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, видео, փամբակ, աղջիկ, վանաձոր, դժբախտ պատահար, քույր
ներքին գործերի նախարարություն (նգն), տեսանյութեր, տեսանյութ, видео, փամբակ, աղջիկ, վանաձոր, դժբախտ պատահար, քույր
«Գլխակեր խողովակ ա, առաջին դեպքը չի». Վանաձորում 24 ժամ է` փնտրում են գետն ընկած քույրերին
17:52 16.06.2026 (Թարմացված է: 18:00 16.06.2026) Վանաձորցիներն ասում են` առաջին անգամ չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արդեն 24 ժամ է` Վանաձորի Թևոսյան փողոցի բոլոր բնակիչները Փամբակ գետի ափին են. փրկարարների ու կամավորների հետ փնտրում են 7 և 13 տարեկան քույրերի, որոնք, ըստ ականատեսների, երեկ ընկել են գետը:
Նշենք` հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ
Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։ Հունիսի 16-ին, վաղ առավոտից, որոնողական աշխատանքները շարունակվում են,
աշխատանքներում ներգրավված են մեծ թվով փրկարարներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Աղջիկները սայթաքել են, երբ գետի վրայի մեծ խողովակով փորձել են անցնել մյուս ափը։
Գետի վրա խողովակից ոչ հեռու 2 կամուրջ կա, ու մարդիկ չեն հասկանում, թե ինչու են աղջիկները հենց այդ խողովակի վրայով որոշել անցնել։
Բնակիչներից մեկը պատմեց, որ աղջիկների մայրն աշխատանքի է եղել, ու դեպքը մի տղամարդ է նկատել հարակից բազմաբնակարան շենքերից մեկից ու անմիջապես ահազանգել փրկարար ծառայություն։
Ենթադրաբար ականատես տղամարդը նշել է, որ երեխաներից մեկը կարմիր հագուստով է եղել, ինքը մինչև վազել է այդ հատված, երեխան արդեն չի երևացել։
Վանաձորցիներն ասում են` առաջին անգամը չէ, որ խողովակի վրայից մարդ է ընկնում: Ոմանք հրաշքով փրկվել են, բայց գրանցվել են նաև մահվան դեպքեր:
«Գլխակեր խողովակ ա, հո սա առաջին դեպքը չի՞: Եղել ա` դիակները քշել, տարել ա, Ալավերդուց ենք գտել։ Ու նույնիսկ դրանից հետո էս խողովակը ստեղից չեն հանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վանաձորցի մի տղամարդ:
Վանաձորցիները վստահ են` դժբախտ պատահարը տեղի չէր ունենա, եթե պատկան մարմինները ժամանակին ապամոնտաժեին ու հեռացնեին խողովակը: