https://arm.sputniknews.ru/20260615/ruben-vardanjani-kiny-mtadir-e-kananc-mijazgajin-patvirakutjan-ajc-kazmakerpel-baqu-103515900.html
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային պատվիրակության այց կազմակերպել Բաքու
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային պատվիրակության այց կազմակերպել Բաքու
Sputnik Արմենիա
Զոնաբենդը շեշտել է, որ հայ գերիների միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T13:41+0400
2026-06-15T13:41+0400
2026-06-15T13:48+0400
վերոնիկա զոնաբենդ
ռուբեն վարդանյան
բաքու
բանտ
բանտարկյալ
ադրբեջաներեն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կին
պատվիրակություն
https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_0:0:1280:720_1920x0_80_0_0_a14efd67d94e57e2c4219ab4c3a3e961.png
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այս մասին Զոնաբենդը հայտարարություն է տարածել։Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։Նաև արժանապատվության օր է. Ծառուկյանը և Կարապետյանը շնորհավորել են Ռուբեն Վարդանյանին«Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,–նշել է նա։Զոնաբենդը հիշեցրել է, որ 2023 թ․ սեպտեմբերից իր ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։Զոնաբենդը շեշտել է, որ նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Ըստ նրա` այսօր չափազանց հաճախ է թվում, թե հայ գերիների ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_289:0:1249:720_1920x0_80_0_0_00a689e5ae905eb116dc0c0469161429.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, բանտարկյալ, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, պատվիրակություն
վերոնիկա զոնաբենդ, ռուբեն վարդանյան, բաքու, բանտ, բանտարկյալ, ադրբեջաներեն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, պատվիրակություն
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:41 15.06.2026 (Թարմացված է: 13:48 15.06.2026) Զոնաբենդը շեշտել է, որ հայ գերիների միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանական բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու։ Այս մասին Զոնաբենդը
հայտարարություն է տարածել։
«Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսման տիկին Սաբինա Ալիևային և նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն և նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների և օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը։ Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն»,–գրել է Զոնաբենդը։
Նա ընդգծել է, որ այս նախաձեռնությունը քաղաքական ակցիա չէ: Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջև առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարևան ժողովուրդների միջև իրական և տևական խաղաղության մասին։
«Այս առումով, հաջորդ երկու շաբաթների ընթացքում մենք հավաքում ենք աջակցության նամակներ և լուսանկարներ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար, որոնք ընտանիքների ծանրոցների հետ կփորձենք նրանց փոխանցել: Պատվիրակության կազմում ընդգրկված կանանց անունները կհրապարակվեն լրացուցիչ»,–նշել է նա։
Զոնաբենդը հիշեցրել է, որ 2023 թ․ սեպտեմբերից իր ամուսինն ապօրինի պահվում է Ադրբեջանում։ Նա ավելի քան երեք տարի զրկված է իր ընտանիքին, հարազատ մարդկանց տեսնելու հնարավորությունից: Այս ընթացքում ծնվել են նրա թոռնիկները, որոնց նա երբեք չի պահել իր գրկում։
«Ես սա գրում եմ որպես Ռուբեն Վարդանյանի կին, որպես մայր, որպես տատիկ և որպես մարդ, որն այլևս չի կարող լուռ սպասել՝ հետևելով տարբեր կառույցների բացատրություններին, թե ինչու չեն կարող գործել կամ ինչու չպետք է գործեն։ Խոսքը միայն Ռուբենի մասին չէ։ Եվս 18 հայ մնում է ադրբեջանական կալանքի տակ։ Նրանցից ոմանք վեց տարի չեն տեսել իրենց հարազատներին, նամակներ չեն ստացել, չեն լսել նրանց ձայնը կամ ձեռքում չեն պահել իրենց երեխաների ու թոռների լուսանկարները»,–նշել է նա։
Զոնաբենդը շեշտել է, որ նրանց միակ «մեղքն» այն է, որ ցանկացել են ապրել իրենց նախնիների հողում, խոսել իրենց մայրենի լեզվով և պահպանել իրենց մշակույթը։ Ըստ նրա` այսօր չափազանց հաճախ է թվում, թե հայ գերիների ճակատագիրն իրականում քչերին է հուզում՝ բացի իրենց ընտանիքներից։
Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Հայաստան տեղափոխվելու ժամանակ
ձերբակալվեց Լաչինի միջնացքով անցնելիս 2023 թ. սեպտեմբերի 27-ին։ 2026 թ. փետրվարի 17-ին
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մայիսի 25-ին նա դարձավ 58 տարեկան։