00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանն Աննա Հակոբյանին որպես վարչապետի տիկին գործուղում է Նյու Յորք

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Բաժանորդագրվել
Նա միջոցառումից վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետ աշխատակազմ և ՀՀ ԱԳ նախարարություն։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք e-gov հարթակից։
«Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից հուլիսի 4-ը ներառյալ գործուղել ԱՄՆ` Նյու Յորք։ Նա մասնակցելու է Առաջին տիկնանաց համաշխարհային ակադեմիայի (Global First ladies academy) 4-րդ ամենամյա միջոցառմանը»,– նշված է որոշման մեջ։
Նշվում է, որ ըստ այդ որոշման` վարչապետի աշխատակազմը պետք է սահմանված կարգով ապահովի գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Ներառվում է օրապահիկը` հունիսի 29-ից հուլիսի 3-ը ներառյալ Նյու Յորքում, իսկ հուլիսի 4-ին` տարանցիկ վայրում` Վիեննայում, ինչպես նաև գիշերավարձը` հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք)։
Գործուղվողը վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ՀՀ ԱԳ նախարարության և վարչապետի աշխատակազմ հաշվետվություն ներկայացնել։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ լքում է կառավարական ամառանոցը և տեղափոխվում վարձակալած բնակարան, քանի որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից։ Հարկ է նշել, որ նրանք պաշտոնապես գրանցված ամուսնություն չունեին։ Փաշինյանն այդ օրը հայտնել էր, որ այդ որոշմանը հարգանքով է վերաբերվում։ Ապրիլին Նիկոլ Փաշինյանի տեսանյութերից մեկում երևաց նաև Աննա Հակոբյանը։ Փաշինյանը լրագրողներին ասաց, թե ջանքեր է գործադրել իր և Աննա Հակոբյանի ընտանիքը պահպանելու ու վերամիավորվելու ուղղությամբ։
Լրահոս
0