https://arm.sputniknews.ru/20260227/anna-hakvobjany-lqum-e-karavarakan-arandznatuny-pashinjany-hargum-e-nra-vorvoshumy-99252565.html
Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. Փաշինյանը ներողություն է խնդրում նրանից
Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. Փաշինյանը ներողություն է խնդրում նրանից
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահ չէ, որ Աննա Հակոբյանի համար ապավեն ու հենարար է եղել։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T08:57+0400
2026-02-27T08:57+0400
2026-02-27T09:23+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աննա հակոբյան
ամուսնություն
ամուսնալուծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93057404_0:265:853:745_1920x0_80_0_0_0f525462bcb36493c7a9d21eeaff4059.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Աննա Հակոբյանը հայտարարել է, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։«Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– այսօր հրապարակած տեսանյությում ասում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը:Նա չի բացառում, որ իր դեմ քրեական գործ հարուցեն։«Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում։ Կապրենք, կտեսնենք»,- նշում է Հակոբյանը։Փաշինյանը ևս գրառում է արել ֆեյսբուքյան էջում։«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա:Նշենք, որ Աննա Հակոբյանը տեսանյութին կից գրառում էլ է արել` նշելով, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ։ «Ես արգելք եմ դնում դրա վրա»,– գրել է նա։Նա նաև դիմել է «սիրելի ժողովրդին» ` հորդորելով շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա, որովհետև, ըստ Աննա Հակոբյանի, պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93057404_0:265:853:905_1920x0_80_0_0_b0952c940eb8acf23448af88191f7d10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, ամուսնություն, ամուսնալուծություն
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, ամուսնություն, ամուսնալուծություն
Աննա Հակոբյանը լքում է կառավարական առանձնատունը. Փաշինյանը ներողություն է խնդրում նրանից
08:57 27.02.2026 (Թարմացված է: 09:23 27.02.2026) Փաշինյանը վստահ չէ, որ Աննա Հակոբյանի համար ապավեն ու հենարար է եղել։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Աննա Հակոբյանը հայտարարել է, որ 2 օր առաջ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել է վարձակալած բնակարան։ Նա այդ մասին հայտնել է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Ինչպես արդեն հայտարարել էի, իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է։ Այսօր` փետրվարի 25-ին, ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– այսօր հրապարակած տեսանյությում ասում է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նա չի բացառում, որ իր դեմ քրեական գործ հարուցեն։
«Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում։ Կապրենք, կտեսնենք»,- նշում է Հակոբյանը։
Փաշինյանը ևս գրառում է արել
ֆեյսբուքյան էջում։
«Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– գրել է նա:
Նշենք, որ Աննա Հակոբյանը տեսանյութին կից գրառում էլ է արել` նշելով, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ։ «Ես արգելք եմ դնում դրա վրա»,– գրել է նա։
Նա նաև դիմել է «սիրելի ժողովրդին» ` հորդորելով շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա, որովհետև, ըստ Աննա Հակոբյանի, պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։