00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կայացել են ոչ թե ընտրություններ, այլ ծրագրված ընտրակեղծիք․ ՀՀԿ-ն համախմբման կոչ է անում

© Sputnik / Asatur YesayantsՀՀԿ գրասենյակ
ՀՀԿ գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
ՀՀԿ գրասենյակ
Բաժանորդագրվել
ՀՀԿ-ն կոչ է անում ազգային-պետական բոլոր քաղաքական ուժերին՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնելու ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանելու ՀՀ պետականությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ չեն կայացել. կայացել է նախապես ծրագրված ընտրակեղծիք և վարչախմբի ղեկավարի ուղիղ միջամտությամբ պսակված հանցավոր գործողություն՝ ուղղված ժողովրդի կամքի յուրացմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
«Մեր կուսակցությունը հետևողականորեն ու սկզբունքորեն արձանագրել է, որ այս ընտրությունները նախապատրաստվում էին այնպիսի պայմաններում, որոնք ի սկզբանե զրկում էին ընտրական գործընթացն ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրություն, քանի որ ազատ ընտրությունը նրա համար պարտություն է»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՀԿ-ն կիսում է ընդդիմադիր 6 քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները՝ ընդգծելով, որ պետական մեքենայի ուժով իրականացված համակարգային ընտրակողոպուտն ավարտին հասցրեց ԿԸՀ-ն՝ հրաժարվելով երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպել և այդ կերպ «Բարգավաճ Հայաստանին»ն զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից։
Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝ հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։
«Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Հանրապետական կուսակցությունը նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն»,- շեշտվում է հայտարարության մեջ։
ՀՀԿ-ն կոչ է անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնելու ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանելու Հայաստանի պետականությունը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, իսկ հետո հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։
Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ չճանաչելով արդյունքներն ու երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը դնելով «Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։
«Միասնության թևերը» շարունակում է իրավական պայքարն ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Լրահոս
0