00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:34
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը

© Photo : official site of Tsaghkadzor ropewayԾաղկաձորի ճոպանուղի
Ծաղկաձորի ճոպանուղի - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2026
Բաժանորդագրվել
Օլիմպիական կոմիտեն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Ծաղկաձորի ճոպանուղու նկատմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դատարանը բավարարել է ներկայացված հայցը։
Ըստ հաղորդագրության՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Կադաստրի պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետի որոշման և համապատասխան պայմանագրի հիման վրա, ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքն էր գրանցել Ծաղկաձորում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ։
«Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա հողամասը «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը տրամադրվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ուստի նշված օրենքի 23-րդ հոդվածի ուժով չէր կարող համարվել, որ այդ հողամասի նկատմամբ առաջացել է նշված կազմակերպության սեփականության իրավունքը»,- հայտնում են դատախազությունից։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Հիշեցնենք, որ դեռ 2019թ․ այն ժամանակվա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ պատրաստվում է առաջարկել կառավարությանը Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից համայնքին, Զբոսաշրջության պետական կոմիտեին կամ այլ մարմնի հանձնելու մասին:
Հավելենք, որ 2026–ի ապրիլի 12–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցված ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Ապրիլի 15–ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։
Լրահոս
0