https://arm.sputniknews.ru/20260412/tsanramarti-federacian-pahanjum-e-dadarecnel-tsarukjani-haok-nakhagahi-liazvorutjunnery-100926573.html
Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել Ծառուկյանի՝ ՀԱՕԿ նախագահի լիազորությունները
Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել Ծառուկյանի՝ ՀԱՕԿ նախագահի լիազորությունները
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում է ավելի քան 20 տարի՝ 2004 թվականից սկսած։ 12.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-12T20:29+0400
2026-04-12T20:29+0400
2026-04-12T20:29+0400
հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ)
գագիկ ծառուկյան
դատ
հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1832/56/18325613_0:0:1001:563_1920x0_80_0_0_ae75d20b1091313e4c5fb4a4919805bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով (Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ․ թվականից- խմբ․)։ Ֆեդերացիայում կարծում են, քանի որ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Անուշավան Մուշեղյանին։Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի 22-ից Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1832/56/18325613_0:0:941:705_1920x0_80_0_0_ec64e1e06acf9951dbac94985a2a34b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ), գագիկ ծառուկյան, դատ, հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ), գագիկ ծառուկյան, դատ, հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
Ծանրամարտի ֆեդերացիան պահանջում է դադարեցնել Ծառուկյանի՝ ՀԱՕԿ նախագահի լիազորությունները
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում է ավելի քան 20 տարի՝ 2004 թվականից սկսած։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորությունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Որպես հետևանք՝ ֆեդերացիան պահանջում է անվավեր ճանաչել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից նրա կողմից կայացված բոլոր որոշումները և գործողությունները։ Բացի այդ, նաև պահանջում են նույն ամսաթվից դադարած ճանաչել վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները և նրանց կողմից ընդունված որոշումները։
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահ է ընտրվել 2021թ. սեպտեմբերի 9-ին՝ 4 տարի ժամկետով (Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004թ․ թվականից- խմբ․)։ Ֆեդերացիայում կարծում են, քանի որ 2025թ. սեպտեմբերի 9-ից ի վեր նոր ընտրություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ պաշտոնավարումը պետք է դադարած ճանաչել։
Հայցադիմումը դատարան է ստացվել ապրիլի 8-ին և մակագրվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Անուշավան Մուշեղյանին։
Հիշեցնենք, որ 2025-ի հունվարի 22-ից Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։