00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան

© SputnikԱրտակ Զաքարյանը
Արտակ Զաքարյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2026
Արտակ Զաքարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, ըստ Զաքարյանի` Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունեն Մոսկվայում։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Նա կփորձի ամեն գնով պայմանավորվել, որովհետև գիտակցում է, որ իր «հակառուսականությամբ» հեռու գնալ չի կարող։ Կրեմլը բնականաբար կպահանջի դադարեցնել եվրոպական նախագծերը, իսկ Փաշինյանը կփորձի դա ներկայացնել որպես «բազմավեկտոր քաղաքականություն» և «սա ձեր դեմ չէ» թեզերը:
Պայմանավորվածությունների հասնելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն կողմերը կպահպանեն դիվանագիտական արարողակարգերը»,–գրել է Զաքարյանը։
Ինչ վերաբերվում է ռուսական գազին, ըստ Զաքարյանի, Հայաստանը ռուսական գազին այլընտրանք պարզապես չունի։ Հնարավոր է ԵՄ-ն առաջարկի գազատարների կառուցման տարբերակներ, սակայն դա շատ դանդաղ գործընթաց է։
«Արդեն խոսվում է հին «Նաբուկո» նախագծի մասին։ Հիմնական հարցն այն է, թե Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան կարող է ապահովել միայն Իրանը։ Թեհրանը ստանում է էլեկտրաէներգիա և փոխարենը գազ մատակարարում, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այն Հայաստանի տնտեսության ու մեր քաղաքացիների սոցիալական կարիքների համար ունի հիմնարար նշանակություն»,–նշել է նա։
Զաքարյանի խոսքով` գլխացավանք և չլուծված հարց կարող են դառնալ նաև Ռուսաստանում հայկական ապրանքների (գուցե նաև հայկական կապիտալի, տրանսֆերների, աշխատաշուկայի) արգելափակումներն ու արտոնությունների միակողմանի վերացումները:
«Մոսկվայում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում և չեն ցանկանում կորցնել։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա և կպահանջի հանրաքվե անցկացնել և պարզել` հայ ժողովուրդը ցանկանում է լինել Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկընտրանքը Նիկոլի համար ոչ շահավետ օրակարգ է, և նա ամեն կերպ փորձելու է խուսափել դրանից»,–գրել է նա։
Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, ըստ Զաքարյանի` Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։
«Մոսկվան ունի ոչ շատ ուժեղ, բայց, այնուամենայնիվ՝ արգելակող ազդեցության լծակներ, իսկ Փաշինյանի հետ փոխադարձ համաձայնությունների հասնելու հավանականությունը ցածր է»,–հավելել է նա։
Քաղաքական գործիչը հանգել է նրան, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրության արդյունքները Հայաստանը մտցրել են բազմակողմանի կախվածության, ներքաղաքական կառավարման ճգնաժամերի, երկկողմ և բազմակողմ դիվանագիտական անվստահության, ֆինանսա-տնտեսական, ներքին բռնաճնշումների և անվտանգային նոր սպառնալիքների առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
ՀՀ անդամակցության հարցը հրատապ է. Լավրովը` ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև ընտրություն անելու մասին
Լրահոս
0