https://arm.sputniknews.ru/20260614/hajtni-e-vov-qani-mandat-kunenan-nvor-azhum-103500265.html
Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ–ում
Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ–ում
Sputnik Արմենիա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T22:11+0400
2026-06-14T22:11+0400
2026-06-15T08:41+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
վահագն հովակիմյան
ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
«հայաստան» դաշինք
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:239:1600:1139_1920x0_80_0_0_86ebecd384544cfff891d7dc04967d2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած 3 ուժերը քանի մանդատ կունենան։Նրա խոսքով` պատգամավորական մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես եզդի, ռուս, քուրդ ազգերի ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ»։Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65598143_0:0:1600:1200_1920x0_80_0_0_8e7886264a2f5dc97b8a95ab7519fb20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «հայաստան» դաշինք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վահագն հովակիմյան, ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «հայաստան» դաշինք, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Հայտնի է` որ կուսակցությունն ու դաշինքը քանի մանդատ կունենան նոր ԱԺ–ում
22:11 14.06.2026 (Թարմացված է: 08:41 15.06.2026) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, թե խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած 3 ուժերը քանի մանդատ կունենան։
Նրա խոսքով` պատգամավորական մանդատները բաշխվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիրը» կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, մասնավորապես եզդի, ռուս, քուրդ ազգերի ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ»։
Հայտնել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրապարակել է հունիսի 7–ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները` արձանագրելով, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը` հավաքելով 58287 քվե կամ 3.9893%:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։