https://arm.sputniknews.ru/20260614/amvot-amvot-ynddimutjuny-pahanjum-e-chegharkel-yntrutjunneri-ardjunqnery-103494125.html
«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
Sputnik Արմենիա
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։ 14.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-14T18:52+0400
2026-06-14T18:52+0400
2026-06-14T20:20+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընդդիմություն
բողոքի ակցիա
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103493525_0:0:1920:1080_1920x0_80_0_0_24c5d08a2acc40605f40798ece1b432a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին ԿԸՀ որոշումից, որի համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան։ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։ «Օպերատիվ ինֆորմացիա ստացանք, սիրելի հայրենակիցներ, էս չստացված նկարիչները, էս պատվիրատուները որոշել են, որ «Բարգավաճ Հայաստանը» չի անցնում խորհրդարան...Բայց ում ենք «ամոթ» ասում, սրանք, որ ամոթ ունենային, երկիրը այս վիճակում չէր լինի, սրանք, որ ամոթ ունենային, Եռաբլուրում զոհերի ծնողներին գետնին քաշ չէին տա»,–ասաց Սուքիասյանը։Նա հավելեց, որ նման խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ հայ իրականության մեջ։ Ուստի իրենք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նոր կադրեր ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժեչի հանրահավաքից
Sputnik Արմենիա
Նոր կադրեր ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժեչի հանրահավաքից
2026-06-14T18:52+0400
true
PT0M42S
Կադրեր ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժեչի հանրահավաքից
Sputnik Արմենիա
Կադրեր ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժեչի հանրահավաքից
2026-06-14T18:52+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103493525_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2a3106f61c4c35c9c4f655d5280ed997.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, ընդդիմություն, բողոքի ակցիա, ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео, ընդդիմություն, բողոքի ակցիա, ընտրություններ
«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները
18:52 14.06.2026 (Թարմացված է: 20:20 14.06.2026) ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին ԿԸՀ որոշումից, որի
համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։
«Օպերատիվ ինֆորմացիա ստացանք, սիրելի հայրենակիցներ, էս չստացված նկարիչները, էս պատվիրատուները որոշել են, որ «Բարգավաճ Հայաստանը» չի անցնում խորհրդարան...Բայց ում ենք «ամոթ» ասում, սրանք, որ ամոթ ունենային, երկիրը այս վիճակում չէր լինի, սրանք, որ ամոթ ունենային, Եռաբլուրում զոհերի ծնողներին գետնին քաշ չէին տա»,–ասաց Սուքիասյանը։
Նա հավելեց, որ նման խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ հայ իրականության մեջ։ Ուստի իրենք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։