00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ամոթ, ամոթ». ընդդիմությունը պահանջում է չեղարկել ընտրությունների արդյունքները

Բաժանորդագրվել
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքված քաղաքացիները վրդովվեցին ԿԸՀ որոշումից, որի համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի անցնում խորհրդարան։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը հանրությանը հայտնեց ԿԸՀ որոշումը, որից հետո բազմությունը սկսեց բացականչել «ամոթ»։
«Օպերատիվ ինֆորմացիա ստացանք, սիրելի հայրենակիցներ, էս չստացված նկարիչները, էս պատվիրատուները որոշել են, որ «Բարգավաճ Հայաստանը» չի անցնում խորհրդարան...Բայց ում ենք «ամոթ» ասում, սրանք, որ ամոթ ունենային, երկիրը այս վիճակում չէր լինի, սրանք, որ ամոթ ունենային, Եռաբլուրում զոհերի ծնողներին գետնին քաշ չէին տա»,–ասաց Սուքիասյանը։
Նա հավելեց, որ նման խայտառակ ընտրությունները չեն կարող տեղ ունենալ հայ իրականության մեջ։ Ուստի իրենք պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների 4 % ձայնը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, որի արդյնքում կուսակցությունը կորցրեց 213 ձայն։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Ընդդիմությունը պահանջում է վերաքվեարկություն կազմակերպել կամ նոր ընտրություններ նշանակել։
Լրահոս
0