https://arm.sputniknews.ru/20260613/uzhegh-kajtsaki-hetevanqvov-erekvanic-hvosaqazrkvats-e-aragatsvotni-marzi-11-bnakavajr-103469599.html
Ուժեղ կայծակի հետևանքով երեկվանից հոսաքազրկված է Արագածոտնի մարզի 11 բնակավայր
Ուժեղ կայծակի հետևանքով երեկվանից հոսաքազրկված է Արագածոտնի մարզի 11 բնակավայր
Sputnik Արմենիա
Ընկերությունից տեղեկացրել են, որ այսօր վաղ առավոտից մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T11:38+0400
2026-06-13T11:38+0400
2026-06-13T13:07+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
հոսանքազրկում
արագածոտնի մարզ
կայծակ
գյուղ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108677970_0:101:1555:976_1920x0_80_0_0_4903d8a40d39387ebea6c07f7143db97.png
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով, վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։Վթարը տեղի է ունեցել հունիսի 12–ին՝ ժամը 18:16–ին, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։«Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00–ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները»,– նշել են ՀԷՑ–ից։ Ընկերությունից տեղեկացրել են, որ աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։Կայծակի հարվածից Կոտայքի մարզում կամուրջ է փլուզվել
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108677970_0:0:1349:1012_1920x0_80_0_0_11e98bc8b87f7623275f3aedcee4826a.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, արագածոտնի մարզ, կայծակ, գյուղ
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), հոսանքազրկում, արագածոտնի մարզ, կայծակ, գյուղ
Ուժեղ կայծակի հետևանքով երեկվանից հոսաքազրկված է Արագածոտնի մարզի 11 բնակավայր
11:38 13.06.2026 (Թարմացված է: 13:07 13.06.2026) Ընկերությունից տեղեկացրել են, որ այսօր վաղ առավոտից մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով, վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով առանց էլեկտրաէներգիայի են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 12–ին՝ ժամը 18:16–ին, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։
«Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00–ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները»,– նշել են ՀԷՑ–ից։
Ընկերությունից տեղեկացրել են, որ աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում։