https://arm.sputniknews.ru/20260613/erevanum-vormnankar-kam-grafiti-anelu-hamar-gravvor-dimum-kpahanjvi-qaghaqapetaran-103470861.html
Երևանում որմնանկար կամ գրաֆիտի անելու համար գրավոր դիմում կպահանջվի. քաղաքապետարան
Երևանում որմնանկար կամ գրաֆիտի անելու համար գրավոր դիմում կպահանջվի. քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Եթե գրաֆիտի իրականացնողը առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով։ 13.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-13T12:01+0400
2026-06-13T12:01+0400
2026-06-13T12:55+0400
քաղաքապետ
երևան
որմնանկար
գրաֆիտի
քաղաքապետարան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0b/28249564_0:85:1600:985_1920x0_80_0_0_54004ba4a5bd1f06400c7274c61e8d1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ կլինի գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացվի նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և դրա նպատակն ու բովանդակությունը։ Ինչ վերաբերում է ՀՈԱԿ–ների և ՊՈԱԿ–ների շենքերի կամ տարածքներին, ապա այս դեպքում կպահանջվի հիմնադրի գրավոր համաձայնությունը։ Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները մաքրման ենթակա կլինեն դրանք իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։ Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներԵրևանի քաղաքապետարանից զգուշացնում են` եթե իրականացնողն առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0b/28249564_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f79234c4e3837c4bc08ccdd78a86c709.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքապետ, երևան, որմնանկար, գրաֆիտի, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան
քաղաքապետ, երևան, որմնանկար, գրաֆիտի, քաղաքապետարան, երևանի քաղաքապետարան
Երևանում որմնանկար կամ գրաֆիտի անելու համար գրավոր դիմում կպահանջվի. քաղաքապետարան
12:01 13.06.2026 (Թարմացված է: 12:55 13.06.2026) Եթե գրաֆիտի իրականացնողը առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ կլինի գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացվի նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և դրա նպատակն ու բովանդակությունը։
«Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը»,– նշված է որոշման մեջ։
Ինչ վերաբերում է ՀՈԱԿ–ների և ՊՈԱԿ–ների շենքերի կամ տարածքներին, ապա այս դեպքում կպահանջվի հիմնադրի գրավոր համաձայնությունը։
Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները մաքրման ենթակա կլինեն դրանք իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։
Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են` եթե իրականացնողն առարկում է մաքրման պահանջին, ապա հարցը կարող է լուծվել դատական կարգով՝ պատճառված վնասի փոխհատուցման կամ իրականացված որմնանկարի/գրաֆիտիի մաքրման պարտավորությունը սահմանելու միջոցով։