Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: Ջոնս Հոպկինսի համալսարանի (Բալթիմոր, ԱՄՆ) տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է մոլորակի ավելի քան 115 միլիոն մարդ, ավելի քան 2,5 միլիոն վարակված մահացել է:
Նկարիչներն ու կրեատիվ անձինք նույնիսկ այս «մութ ժամանակներում» կյանքում գույներ են գտնում։ Կորոնավիրուսի թեմայով վառ ու արտահայտիչ գրաֆիտիները հայտնվել են տարբեր երկրներում ու անմիջապես գրավում են հանրության ուշադրությունը: Ժանրը մեկն է, իսկ բովանդակությունը` խիստ բազմազան։ Բուռն գույների միջոցով հեղինակները կոչեր են անում, հույս, վախեր ու հեգնանք արտահայտում:
Հեղինակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ նրանց մեսիջները հասկանալի են ոչ միայն տեղի բնակիչների, այլև մոլորակի բոլոր մարդկանց համար։ Չէ՞ որ բոլորին մի խնդիր է միավորել։
ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել