https://arm.sputniknews.ru/20260612/yntrutjunneri-gishery-kalanavvornerin-chen-tsetsel-qktsn-herqum-e-pahanjum-103406572.html
Ընտրությունների գիշերը կալանավորներին չեն ծեծել. ՔԿԾ–ն հերքում է պահանջում
Ընտրությունների գիշերը կալանավորներին չեն ծեծել. ՔԿԾ–ն հերքում է պահանջում
Sputnik Արմենիա
Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո «օպերներն» անսպասելի մտել են խցեր ու ծեծել... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T11:10+0400
2026-06-12T11:10+0400
2026-06-12T11:12+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
ծեծ
ծեծկռտուք
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:268:1600:1168_1920x0_80_0_0_0ed117e2157be76d7dac7e2ee44a5534.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՔԿՀ-ներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի՝ «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերնագրով հոդվածին։Օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ, ըստ էության, ծեծը կապ է ունեցել ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքների հետ։ Առաջին արդյունքները ստացվել էին «Վարդաշեն» ՔԿՀ-ից, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու դեպքում էլ քվեարկության արդյունքներով առաջատարը «Ուժեղ Հայաստանն» էր, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» բավականին քիչ ձայներ էր հավաքել։ՔԿԾ-ից հայտնում են՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։«Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման»,- հայտնում են ՔԿԾ-ից` միաժամանակ օրաթերթից պահանջելով անհապաղ հերքում հրապարակել։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1045/62/10456245_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d3cc6d05f3a4665f40a920e4cd5d0c16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծեծ, ծեծկռտուք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), ծեծ, ծեծկռտուք, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Ընտրությունների գիշերը կալանավորներին չեն ծեծել. ՔԿԾ–ն հերքում է պահանջում
11:10 12.06.2026 (Թարմացված է: 11:12 12.06.2026) Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո «օպերներն» անսպասելի մտել են խցեր ու ծեծել բանտարկյալներին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՔԿՀ-ներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ արձագանքելով «Հրապարակ» օրաթերթի՝ «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերնագրով հոդվածին։
Օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ, ըստ էության, ծեծը կապ է ունեցել ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքների հետ։ Առաջին արդյունքները ստացվել էին «Վարդաշեն» ՔԿՀ-ից, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու դեպքում էլ քվեարկության արդյունքներով առաջատարը «Ուժեղ Հայաստանն» էր, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» բավականին քիչ ձայներ էր հավաքել։
«Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի և Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել և ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին»,- գրել էր թերթը։
ՔԿԾ-ից հայտնում են՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային որևէ վիրավորանք կամ հայհոյանք չի հնչել, ավելին՝ որևէ ազատազրկված անձ քրեակատարողական ծառայողների կողմից չի ենթարկվել ծեծի։
«Հրապարակման մեջ ներկայացված պնդումները հիմնված չեն փաստերի վրա և չեն հաստատվում որևէ օբյեկտիվ տվյալով։ Քրեակատարողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, իսկ ցանկացած միջադեպ ենթակա է պատշաճ արձանագրման և իրավական գնահատման»,- հայտնում են ՔԿԾ-ից` միաժամանակ օրաթերթից պահանջելով անհապաղ հերքում հրապարակել։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։