https://arm.sputniknews.ru/20260612/uzhegh-hajastany-kyhin-handznec-azh-yntrutjunneri-ardjunqnern-anvaver-tshanachelu-dimumy-103408045.html
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ–ին հանձնեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ–ին հանձնեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանը պնդում է, որ ԿԸՀ–ն պարտավոր է նոր քվեարկություն կազմակերպել։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T11:31+0400
2026-06-12T11:31+0400
2026-06-12T11:49+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
դիմում
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քվեարկություն
կեղծիք
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304304_0:134:2560:1574_1920x0_80_0_0_094c64ecff91e3c96ab6dffc57f61960.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը։Նշենք, որ հունիսի 11-ին` ուշ երեկոյան, ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։Անվավեր ճանաչված ընտրատեղամասերում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել էր 500 ձայն։Վարդևանյանը նշեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանն էլ դիմել է ևս մեկ ընտրատեղամասի արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու հարցով, բայց մինչ օրս ընթացք չկա։ Վարդևանյանն այդ մոտեցումն անվանեց տարբերակված։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հավելեց, որ իրենց ներկայացրած դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը` քվեարկության արդյունքների ամփոփումից առաջ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102304304_143:0:2418:1706_1920x0_80_0_0_c29ff143667ad537f676900f1da7b6c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ուժեղ հայաստան» կուսակցություն, դիմում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, կեղծիք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«ուժեղ հայաստան» կուսակցություն, դիմում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, կեղծիք, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ–ին հանձնեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
11:31 12.06.2026 (Թարմացված է: 11:49 12.06.2026) Արամ Վարդևանյանը պնդում է, որ ԿԸՀ–ն պարտավոր է նոր քվեարկություն կազմակերպել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնեց հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը։
Նշենք, որ հունիսի 11-ին` ուշ երեկոյան,
ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
«Վերաքվեարկություն պետք է լինի, ու դրանց հիմքերը շատ հստակ են։ Եթե 2 ընտրատեղամասի անվավեր ճանաչված արդյունքներն ազդեցություն ունեն ընտրության արդյունքների վրա, ապա վերաքվեարկությունը պարտադիր է։ ԿԸՀ–ն պարտավոր է կազմակերպել այդ ամենը։ Մեծ հարց է` արդյոք նմանատիպ ընտրախախտումներ եղել են միայն այդ 2 ընտրատեղամասում, թե մի շարք այլ ընտրատեղամասերում։ Ես նույնիսկ վարկած կարող եմ առաջ քաշել, որ նման մարտավարական գործողություններն իրենք (նկատի ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը – խմբ.)մշակել են ի սկզբանե. այսինքն` ունենան մի քանի նմանատիպ ընտրատեղամաս ու գիտակցված ապահովեն ընտրախախտումները»,– լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Անվավեր ճանաչված ընտրատեղամասերում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել էր 500 ձայն։
Վարդևանյանը նշեց, որ իրենց կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանն էլ դիմել է ևս մեկ ընտրատեղամասի արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու հարցով, բայց մինչ օրս ընթացք չկա։ Վարդևանյանն այդ մոտեցումն անվանեց տարբերակված։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հավելեց, որ իրենց ներկայացրած դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը` քվեարկության արդյունքների ամփոփումից առաջ։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։