Թող մեղքն ընտրողների վրա չգցեն. ԿԸՀ նախկին քարտուղարը` արդյունքները չեղարկելու մասին
23:05 12.06.2026 (Թարմացված է: 23:06 12.06.2026)

ՀՀ ԱԺ ընտրություններ. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Եթե ԿԸՀ–ն վերաքվեարկություն նշանակի, ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն ոչ թե հունիսի 14-ին, այլ վերաքվեարկությանը հաջորդող 7-րդ օրը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հունիսի 7–ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ 3 տեղամասերում բացահայտված ընտրախախտումների բոլոր դեպքերով մեղավոր է ընտրական իշխանությունը, և եթե նշանակվեն վերաքվեարկություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ընտրության վերջնական արդյունքները չի կարող հրապարակել. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է ԿԸՀ նախկին նախագահի տեղակալ, նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը` մեկնաբանելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Նշենք` վերահաշվարկի արդյունքում ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երեք ընտրական տեղամասերի (35/65, 10/51, 12/13) արդյունքները։ Վերահաշվարկով հիմնավորվել է, որ Արտաշատ համայնքի 12/13 տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Իսկ Նուբարաշենի 10/51 և Սյունիքի 35/65 ընտրատեղամասերն ընտրության համար նախատեսված ժամի ավարտից հետո, մինչև կեսգիշեր լի են եղել քվեարկող զինվորներով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմումներ են ներկայացրել ԿԸՀ` ընտրություններն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջով։
ԿԸՀ նախկին նախագահի տեղակալը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է գնահատել ոչ միայն քվեարկության գործընթացին, այլև ընդհանրապես ընտրական գործընթացին վերաբերող բոլոր փաստերը, փաստարկներն ու գործողությունները։ Եվ միայն ամբողջ պրոցեսի ընթացքում տեղի ունեցած անհամապատասխանություններն ու սխալները գնահատելուց հետո ամփոփել ընտրությունները։
«Դիսկոլեգիալության սկզբունքը հենց դրա համար է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարողանա գնահատել խախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում, և գնահատել` արդյոք դրանք ազդել են ընտրության արդյունքի վրա։ Դա միայն քվեարկության հարց չէ։ Կա կարծիք, որ մի տեղամասում քվեարկության անվավեր ճանաչելն ընտրության արդյունքի վրա կարող է ազդել, որովհետև հենց այդ 1 տեղամասի քվեարկության արդյունքով մի ուժ կա՛մ ստանում է մանդատ, կա՛մ չի ստանում։ Այսինքն` դա արդեն ընտրության, այլ ոչ թե քվեարկության արդյունք է»,– շեշտում է Բախչագուլյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ` 3 տեղամասերում բացահայտված 3 դեպքերով էլ մեղավոր է ընտրական իշխանությունը։
«Թող իրենք բարի լինեն իրենց մեղավորությունն ընտրողների և թեկնածուների վրա չգցեն։ Օրենքը տալիս է հնարավորություն տվյալ տեղամասերում նշանակելու վերաքվեարկություններ, և իրավաբանները պնդում են, որ պարտավոր են այնտեղ իրականացնել վերաքվեարկություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք են մեղավոր այդ ընտրախախտումների համար։ Եթե ես, որպես ընտրող, որ քվեարկել եմ և իմ քվեն եմ տվել, իրենք իրավունք չունեն, այդ քվեն անվավեր ճանաչել իրենց սխալի պատճառով»,– ասում է Բախչագուլյանը։
Եթե ԿԸՀ–ն վերաքվեարկություն նշանակի, ապա, նրա խոսքով, դրանից հետո ԿԸՀ–ն ըստ օրենքի կունենա ևս 7 օր` ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Խոսելով բացահայտված խախտումների, մասնավորապես զինվորների քվեարկության դեպքերի մասին` Բախչագուլյանը նշում է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ժամը 20։00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն քաղաքացիները, ովքեր տեղամասը փակվելու պահին գտնվում են տեղամասում։
Խոսելով բացահայտված խախտումների, մասնավորապես զինվորների քվեարկության դեպքերի մասին` Բախչագուլյանը նշում է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ժամը 20։00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն քաղաքացիները, ովքեր տեղամասը փակվելու պահին գտնվում են տեղամասում։
«Իսկ ընտրական տեղամասում 20։00-ից հետո կարող էին գտնվել առավելագույնը 15 ընտրող»,– արձանագրում է Բախչագուլյանը։ Նրա համոզմամբ` խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ չէ, որ տեղի է ունեցել։
«Չեմ գտնում, որ սեփական նախաձեռնությամբ ՏԸՀ–ն թույլատրեր զինվորականներին քվեարկել և բացել ընտրական տեղամասը։ Իմ կարծիքով` ստացել են, այդ ցուցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, իսկ ԸԸՀ–ն, հավանաբար, դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` ստանալու համար ցուցում, թե ինչպես վարվել։ Եվ այդ պարագայում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կարծում եմ` ցուցում է տվել, թույլ տալ քվեարկել, հետո իրենք իրենց, այսպես կոչված, «դաբրոն» անվավեր են ճանաչել»,– ասում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ հունիսի 14-ին, ամփոփում է Ազգային Ժողովի հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը՝
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին:
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին:
Վերջին դեպքում հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն: Ըստ ԿԸՀ-ի՝ այս իրավիճակի վերաբերյալ հանձնաժողովի պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ են անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։