https://arm.sputniknews.ru/20260612/samvel-karapetjany-vstah-e-irenc-timum-davatshanner-chen-gtnvi-103445787.html
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց թիմում դավաճաններ չեն գտնվի
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց թիմում դավաճաններ չեն գտնվի
Sputnik Արմենիա
Կարապետյանի կարծիքով՝ եթե ընդդիմադիր փոքր ուժերը չմասնակեցին ընտրապայքարին, ձայներ չփոշիացնեին, ապա քվեների մեծ մասն իրենց ուժն էր ստանալու։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T16:23+0400
2026-06-12T16:23+0400
2026-06-12T16:23+0400
սամվել կարապետյան
ազգային ժողովի ընտրություններ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103151292_0:0:1280:721_1920x0_80_0_0_bd6be339096c8f3fffdc846a0c6edb86.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ պատգամավորական մանդատներ վերցնելու դեպքում իրենց թիմից որևէ մեկը ՔՊ-ին չի միանա։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով հերթական դատալսումից հետո։ Միաժամանակ, նա վստահ է՝ անգամ եթե 1 հոգի էլ միանա, դա ՔՊ-ին չի օգնի։ Կարծում է՝ եթե ռադիկալ ճանապարհով գնային, իրենց ուժն արդեն վաղուց էր հաղթանակի հասել, բայց իրենք ճիշտ ճանապարհով են գնում։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում «ռադիկալ», Կարապետյանը կատակեց՝ «մեր ձևով»։Սամվել Կարապետյանի կարծիքով՝ իրենք այս ընտրությունների համար ամեն ինչ ճիշտ են արել, մյուս փոքր ընդդիմադիր ուժերը պետք է հետևություններ անեն տեղի ունեցածից։ Ըստ նրա՝ եթե այդ փոքր ընդդիմադիր ուժերը չմասնակցեին ընտրություններին, ձայները չփոշիացնեին, ապա այլ արդյունք կլիներ, քանի որ ձայների գերակշիռ մեծամասնությունն իրենք էին ստանալու։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103151292_166:0:1159:745_1920x0_80_0_0_79d4f050dfaff61c92f998635f0d6055.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, ազգային ժողովի ընտրություններ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Սամվել Կարապետյանը վստահ է՝ իրենց թիմում դավաճաններ չեն գտնվի
Կարապետյանի կարծիքով՝ եթե ընդդիմադիր փոքր ուժերը չմասնակեցին ընտրապայքարին, ձայներ չփոշիացնեին, ապա քվեների մեծ մասն իրենց ուժն էր ստանալու։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ պատգամավորական մանդատներ վերցնելու դեպքում իրենց թիմից որևէ մեկը ՔՊ-ին չի միանա։ Այդ մասին նա հայտարարեց այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով հերթական դատալսումից հետո։ Միաժամանակ, նա վստահ է՝ անգամ եթե 1 հոգի էլ միանա, դա ՔՊ-ին չի օգնի։
«Փաշինյանը միայն մի ճիշտ բան է ասել, որ ես երկար եմ մնալու Հայաստանում՝ 10 տարի»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ժպիտով վերաբերվելով լրագրողների դիտարկմանը, թե Փաշինյանն իրականում նկատի ուներ, որ Կարապետյանը երկար տարիներ «նստելու է»։
Կարծում է՝ եթե ռադիկալ ճանապարհով գնային, իրենց ուժն արդեն վաղուց էր հաղթանակի հասել, բայց իրենք ճիշտ ճանապարհով են գնում։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում «ռադիկալ», Կարապետյանը կատակեց՝ «մեր ձևով»։
Սամվել Կարապետյանի կարծիքով՝ իրենք այս ընտրությունների համար ամեն ինչ ճիշտ են արել, մյուս փոքր ընդդիմադիր ուժերը պետք է հետևություններ անեն տեղի ունեցածից։ Ըստ նրա՝ եթե այդ փոքր ընդդիմադիր ուժերը չմասնակցեին ընտրություններին, ձայները չփոշիացնեին, ապա այլ արդյունք կլիներ, քանի որ ձայների գերակշիռ մեծամասնությունն իրենք էին ստանալու։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարեց, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։