https://arm.sputniknews.ru/20260612/papvojann-arajikajum-nakhatesum-e-gnal-rd-qnnarkelu-hajkakan-tsagman-apranqneri-khndirnery-103416597.html
Պապոյանն առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները
Պապոյանն առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները
Sputnik Արմենիա
Ռուսաստանում նա մասնակցելու տարբեր միջոցառումների` հանդիպելով երկու տարբեր գործընկերների հետ։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T12:51+0400
2026-06-12T12:51+0400
2026-06-12T12:51+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արտահանում
արգելք
էկոնոմիկայի նախարարություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369051_0:133:2560:1573_1920x0_80_0_0_541e84954a752dbc29a4ed1c7a84bb80.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հունիս–հուլիս ամիսներին նախնական նախատեսում է մեկ–երկու այց կատարել Ռուսաստան` մասնակցելու տարբեր միջոցառումների։ Նրա խոսքով` այդ ընթացքում նա հանդիպելու է երկու տարբեր գործընկերների հետ` քննարկելու հայկական ապրանքների հետ կապած խնդիրները։Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։ Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103369051_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b63ef910c96960174fc2ab28bb8ba6da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արտահանում, արգելք, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արտահանում, արգելք, էկոնոմիկայի նախարարություն, գևորգ պապոյան
Պապոյանն առաջիկայում նախատեսում է գնալ ՌԴ` քննարկելու հայկական ծագման ապրանքների խնդիրները
Ռուսաստանում նա մասնակցելու տարբեր միջոցառումների` հանդիպելով երկու տարբեր գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հունիս–հուլիս ամիսներին նախնական նախատեսում է մեկ–երկու այց կատարել Ռուսաստան` մասնակցելու տարբեր միջոցառումների։
Նրա խոսքով` այդ ընթացքում նա հանդիպելու է երկու տարբեր գործընկերների հետ` քննարկելու հայկական ապրանքների հետ կապած խնդիրները։
«Կարծում եմ` այս հարցերը կլուծվեն, ու սրանք այն հարցերը չեն, որ կարող են լարվածություն ստեղծել»,– վստահեցրեց նախարարը։
Հիշեցնենք`
հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից կսահմանափակի կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։
Մինչ այդ` մայիսի 22–ից, Ռոսսելխոզնադզորը
ժամանակավորապես սահմանափակել էր Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
Մայիսի 25-ին
հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ մտցրեց։
Հունիսի 2-ից
սահմանափակվել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։