https://arm.sputniknews.ru/20260612/nranq-chen-patkeracnum-inch-e-irenc-spasum-avinjany-sparnac-ynddimutjany-103410612.html
Նրանք չեն պատկերացնում` ինչ է իրենց սպասում. Ավինյանը սպառնաց ընդդիմությանը
Նրանք չեն պատկերացնում` ինչ է իրենց սպասում. Ավինյանը սպառնաց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի կարծիքով` ընդդիմությունը կարմիր գիծ է հատել։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T11:58+0400
2026-06-12T11:58+0400
2026-06-12T12:01+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ընտրակաշառք
տիգրան ավինյան
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102176524_0:124:2560:1564_1920x0_80_0_0_f990606512f8a8fd373eaf5d7e460bcd.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդիմությանը սպառնում է կոշտ պատժամիջոցներով` նշելով, թե նրանք հունիսի 7–ի ընտրություններին ընտրակեղծարարություններ են արել։ Այդ մասին նա ասաց ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։Ի դեպ, հունիսի 11–ին ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, և ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։ՔՊ–ն նույն վերահաշվարկի արդյունքում 1200 ձայն է կորցրել, սակայն այդ դետալները Ավինյանին հետաքրքիր չեն, քանի որ, ըստ նրա, ընդդիմության կողմից այլ կարմիր գիծ է հատվել, որը քաղաքական այլ մոտեցման է բերելու իշխող ՔՊ–ի կողմից։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102176524_285:0:2560:1706_1920x0_80_0_0_ffccbfdb003b708d2044b3b5a510261a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, տիգրան ավինյան, ընդդիմություն, իշխանություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ընտրակաշառք, տիգրան ավինյան, ընդդիմություն, իշխանություն
Նրանք չեն պատկերացնում` ինչ է իրենց սպասում. Ավինյանը սպառնաց ընդդիմությանը
11:58 12.06.2026 (Թարմացված է: 12:01 12.06.2026) Երևանի քաղաքապետի կարծիքով` ընդդիմությունը կարմիր գիծ է հատել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդիմությանը սպառնում է կոշտ պատժամիջոցներով` նշելով, թե նրանք հունիսի 7–ի ընտրություններին ընտրակեղծարարություններ են արել։ Այդ մասին նա ասաց ԱԺ–ում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Ընտրակաշառք բաժանելն ու մյուս ընտրակեղծարարություններն ունենալու են շատ կոշտ հետևանքներ, ընտրակաշառք բաժանողները արմատախիլ են արվելու երկրից։ Նրանք դեռևս չեն պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում։ Օրենքի ուժով իրենց հնարավոր ամենախիստ պատիժն է սպասվում։ Թող լավ պատրաստվեն դրան»,– հայտարարեց Ավինյանը։
Ի դեպ, հունիսի 11–ին
ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, և ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
ՔՊ–ն նույն վերահաշվարկի արդյունքում 1200 ձայն է կորցրել, սակայն այդ դետալները Ավինյանին հետաքրքիր չեն, քանի որ, ըստ նրա, ընդդիմության կողմից այլ կարմիր գիծ է հատվել, որը քաղաքական այլ մոտեցման է բերելու իշխող ՔՊ–ի կողմից։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։