https://arm.sputniknews.ru/20260612/ete-kyh-n-krknayntrutjun-chnshanaki-hatelu-e-bvolvor-karmir-gtsery-narek-karapetjan-103402776.html
Եթե ԿԸՀ-ն կրկնաընտրություն չնշանակի, հատելու է բոլոր կարմիր գծերը. Նարեկ Կարապետյան
Եթե ԿԸՀ-ն կրկնաընտրություն չնշանակի, հատելու է բոլոր կարմիր գծերը. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ այն, ինչ կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան «դասական... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T08:30+0400
2026-06-12T08:30+0400
2026-06-12T09:05+0400
իվետա տոնոյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
նարեկ կարապետյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_0:133:2560:1573_1920x0_80_0_0_edb7530e1adf365ba90ca04beb9a83ac.jpg
Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը, սոցցանցերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ այն, ինչ կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան «դասական այլանդակություն»։ԿԸՀ-ն կատարեց նոր մասշտաբի խուժանություն, հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու որոշմանը։«Միասնության թևերի» ղեկավար Արման Թաթոյանն էլ գրել է, որ ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով։ Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188769_143:0:2418:1706_1920x0_80_0_0_225be6fe6af237fa12a5d2cb95c8ce8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ
իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ
Եթե ԿԸՀ-ն կրկնաընտրություն չնշանակի, հատելու է բոլոր կարմիր գծերը. Նարեկ Կարապետյան
08:30 12.06.2026 (Թարմացված է: 09:05 12.06.2026) ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ այն, ինչ կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան «դասական այլանդակություն»։
Եթե ԿԸՀ-ն ու ՔՊ-ն կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են բոլոր կարմիր գծերը, սոցցանցերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան
ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի քչացան։
«ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու
Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ այն, ինչ կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան «դասական այլանդակություն»։
«Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է»,-գրել է նա ու հավելել, որ բողոքարկելու են այդ «ապօրինի որոշումը»։
ԿԸՀ-ն կատարեց նոր մասշտաբի խուժանություն, հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով 2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու որոշմանը։
«Նիկոլը որ ասում էր՝ ես ձեռքս կկտրեմ, բայց ժողովրդի քվեին ձեռք չեմ տա, հիմա ինչքան վերջույթ ունի՝ պետք է հեռացնի»,-մասնավորապես ասել է Սաղաթելյանը։
«Միասնության թևերի» ղեկավար Արման Թաթոյանն էլ գրել է, որ ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով։
«35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։