https://arm.sputniknews.ru/20260612/ete-ardjunqnery-kareli-e-veranajel-apa-da-ajlevs-yntrutjun-che-ara-ajvazjan-103416920.html
Եթե արդյունքները կարելի է վերանայել, ապա դա այլևս ընտրություն չէ․ Արա Այվազյան
Եթե արդյունքները կարելի է վերանայել, ապա դա այլևս ընտրություն չէ․ Արա Այվազյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարը վստահ է, որ այս պահին իրավիճակը սահմանային է, և եթե կարմիր գծերը հատվեն, ապա առհասարակ ընտրությունները վերածվելու են զուտ իմիտացիայի... 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T12:55+0400
2026-06-12T12:55+0400
2026-06-12T12:56+0400
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
արա այվազյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103433571_0:0:1600:901_1920x0_80_0_0_f29a760deafe6e52e1fc39b907c57a2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանն ընտրությունների վավեր լինելու հարց է բարձրացնում։Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։Արա Այվազյանը հիշեցրեց, որ անհապաղ խորհրդակցություններ են մեկնարկում ընդդիմադիր ուժերի հետ՝ պաշտպանելու ոչ թե ԲՀԿ-ին, այլ ընտրելու իրավունքը։Նա դիմեց ժողովրդին՝ նշելով, որ այսօր կարևոր չէ, թե ում օգտին են քվեարկել, այլ կարևոր է այն հարցը՝ ընտրողի քվեն արժեք ունի՞, թե՞ այն պայմանական է։«Հարցը շատ պարզ է՝ ընտրությունը պատկանում է ժողովրդի՞ն, թե՞ պատկանում է վերանայողներին։ Մենք հասել ենք շատ վտանգավոր սահմանագծին։ Այս կողմում ընտրություններն են, մյուս կողմում՝ իմիտացիան։ Եթե մենք թույլ տանք, որ խախտվեն այս կարմիր գծերը, ապա ընդհանրապես ավարտվում է ընտրության գաղափարը»,- հայտարարեց Այվազյանը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103433571_17:0:1440:1067_1920x0_80_0_0_7206c4f1b13798da324291ac63f484aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արա այվազյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, արա այվազյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
Եթե արդյունքները կարելի է վերանայել, ապա դա այլևս ընտրություն չէ․ Արա Այվազյան
12:55 12.06.2026 (Թարմացված է: 12:56 12.06.2026) ՀՀ նախկին արտգործնախարարը վստահ է, որ այս պահին իրավիճակը սահմանային է, և եթե կարմիր գծերը հատվեն, ապա առհասարակ ընտրությունները վերածվելու են զուտ իմիտացիայի, պայմանականության։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանն ընտրությունների վավեր լինելու հարց է բարձրացնում։
«Եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն։ Այս ընտրությունները հարց են բարձրացնում՝ ով է որոշում ապագա ԱԺ կազմը՝ ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները»,- հայտարարեց Արա Այվազյանը։
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան
ԿԸՀ–ն որոշում կայացրեց անվավեր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այսպիսով` ԲՀԿ–ն ընդհանուր առմամբ կորցրեց 213 ձայն ու խորհրդարանի անցողիկ 4 տոկոսը հաղթահարելու շանսերն ավելի նվազեցին։
Արա Այվազյանը հիշեցրեց, որ անհապաղ խորհրդակցություններ են մեկնարկում ընդդիմադիր ուժերի հետ՝ պաշտպանելու ոչ թե ԲՀԿ-ին, այլ ընտրելու իրավունքը։
Նա դիմեց ժողովրդին՝ նշելով, որ այսօր կարևոր չէ, թե ում օգտին են քվեարկել, այլ կարևոր է այն հարցը՝ ընտրողի քվեն արժեք ունի՞, թե՞ այն պայմանական է։
«Հարցը շատ պարզ է՝ ընտրությունը պատկանում է ժողովրդի՞ն, թե՞ պատկանում է վերանայողներին։ Մենք հասել ենք շատ վտանգավոր սահմանագծին։ Այս կողմում ընտրություններն են, մյուս կողմում՝ իմիտացիան։ Եթե մենք թույլ տանք, որ խախտվեն այս կարմիր գծերը, ապա ընդհանրապես ավարտվում է ընտրության գաղափարը»,- հայտարարեց Այվազյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,996%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։